Դեպի Լենինի կուսակցությունը
ԴԵՊԻ ԼԵՆԻՆԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ
Կուսակցության դեմ օպոզիցիայի մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ, իբր թե, Համկոմկուսը կտրվում է մասսաներից, որ բանվորությունը հեռանում է կոմկուսակցությունից։ Մի հրեշավոր մեղադրանք, որ շուտով չքվեց, վերացավ։
Այս, տարին, Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակը, մի կայան էր, որտեղ խորհրդային աշխատավորությունը մի րոպե կանգ էր առնելու՝ դեպի ետ նայելու, թե տասը տարվա ընթացքում ի՞նչ է տվել Հոկտեմբերյան հեղափոխությունը Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ։ Ինչպիսի՞ քվե տվեց խորհրդային աշխատավորությունը: Այդ քվեն Հոկտեմբերյան կոչն էր: Հոկտեմբերյան կոչը անկուսակցական բանվորների դիմումն էր կուսակցության շարքերը մտնելու համար: Անկուսակցական բանվորները Համկոմկուսի քաղաքականությունը և ղեկավարությունը համարելով միակ ճիշտ ղեկավարությունը՝ այժմ տասնյակ հազարներով դիմում են նրա շարքերն ընդունվելու համար։ Հոկտեմբերյան կոչի սկզբից մինչև հիմա Խորհրդային Միության սահմաններում մոտ 110 հազար լավագույն աշխատավորներ դիմում են տվել կուսակցության շարքերը մտնելու համար: Խորհրդային Հայաստանում դիմողների թիվը հազարից ավելի է։ Միայն Երևանում 515 դազգյահի բանվորների դիմում է ստացվել։
Հոկտեմբերյան կոչի այսպիսի հաջողությունը, դիմումների այսպիսի հսկա թիվը պարզորոշ մի բան է ապացուցում, որ Համկոմկուսը եղել է և մնում է խորհրդային աշխատավորության և նրա պայքարի միակ ղեկավարը, որ նրա ղեկավարությամբ Խորհրդային Միության բանվոր դասակարգը՝ գյուղացիության հետ դաշնակցած, կհաղթահարի իր առաջ ծառացած բոլոր դժվարությունները։