Jump to content

Դիմակ՝ ժպիտներից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԴԻՄԱԿ՝ ԺՊԻՏՆԵՐԻՑ


Ժպիտը ծնվում ծաղկի շուրթերին
Եվ վարակում է
        աշխարհն իրենով՝
Այնքան անարատ,
Միամիտ,
Մաքուր...
Ժպիտն ասում է՝
Տեսնո՞ւմ եք, որքան
Պայծառ է լինում անկեղծությունը
Եվ - պարզության հետ - որքան գեղեցիկ։
Ժպիտն ասում է...
Դեհ, նա ի՞նչ գիտե, որ մարդիկ հաճախ
Դիմակ են ձեւում եւ ժպիտներից։