Jump to content

Հունդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Հունդը հողի մեջ
Հողվորի սպասման գինը իմացավ,
Եվ արձակ դաշտի
Վարդենիները,
Հավատարմության կրակներ պարզած,
Իմ երազներին ընդառաջ ելան:
Հետո գարունը
Ինչ-որ ակոսում խոնարհվել լռին
Ու համբուրում էր
Քնքշությունն իրենց աշխարհին տված
Եվ փոխարենը
Կոշտություն առած ձեռքերը պապիս...
...Իմ հուշերի մեջ
Պապս հավատի սերմեր է ցրում,
Եվ սերմը մինչեւ հողին կհասնի,
Ասես թե նրա ափում է ծլում: