Jump to content

Դյուրամերձ մի օր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Դյուրամերձ մի օր
Խժռելու է ինձ
Իմ ժամանակը:
Ցրիվ կգան
Հոգի, մարմին,
Կդառնամ ես
Լոկ ոսկրակույտ,
Գլխիս կիջնի
Մոռացություն...
Դո՛ւ իմ ժամանակ,
Ինչո՞ւ ես լռում,
Ինչո՞ւ ես այդքան
Դու և՛ դավադիր,
Ե՛վ խաբեպատիր...