Jump to content

Եվ ինչո՞ւ ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ի՞նչ է դարը,
Օրս ապրած
Մի հորինվածք`
Ժամանակաբանտ:
Եվ ինչո՞ւ ես
Այս իմ կյանքը`
Խելացնոր, մշուշոտ,
Չեմ ապրում լոկ
Մեկ օրվա մեջ:
Եվ ինչո՞ւ են
Շուրջս անվերջ
Պտտվում
Ժամանակի
Մանվածքները`
Գիշեր-ցերեկ,
Լույս, խավար:
Ես որտեղից
Ո՞ւր եմ գնում,
Ո՞ւր կհասնեմ,
Ե՞րբ կհանգչեմ,
Ո՞ւր կթաղվեմ
Եվ ո՞ւմ ձեռքով:
Ես դեռ ոչինչ
Վայրկենապես
Անցյալացող
Իմ գալիքից
Չգիտեմ: