Դու հեռացար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քեզ հանդիպելիս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Դու հեռացար)

Վարդան Հակոբյան

Գնաց վայրկյանը
***

Դու հեռացար։
Եվ ծառերը,
Որ մինչեւ այդ հայացքներով
Շոյում էին փափուկ-փափուկ
          Քայլերը մեր,
Հիմա արդեն
Քարացել են մի լռությամբ.
Ոչ թե ծառեր,
Այլ ծառերի
Արձաններն են դարձել ասես
Ու սլացքն են խանգարում լոկ
Երկինք նետվող թռչունների...

Դու հեռացար։
Եվ մեզ ծանոթ խենթ առվակը
                 քարերն ընկավ,
Ցուրտ ձմեռվա գրկում դարձյալ
Քուն չի մտնում:
Եվ ոնց քնի, երբ հուշերը
                գարնանային
Նրա մեջ դեռ նոր են զարթնում:
Շշուկներդ քեզնից հետո
Հարություն են առել նորից
Ու լույս դառել.
Դրանից էլ, ես ինչ ասեմ,
Օրը հատնել, բայց... չի՜ մթնում: