Jump to content

Քեզ հանդիպելիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Քեզ հանդիպելիս,
Թվում է նոր եմ աչքերս բացում
                Առաջին անգամ,
Թվում է, թե լույս շքեղությունդ,
Որ ծործորում է քո ամեն քայլից,
Հավերժական է՝
Իմ սիրո նման:
Քեզ հանդիպելիս փոխվում ակամա,
                 Դառնում եմ ներող,
Մինչդեռ վայրկյան անց
Չեմ ուզում, սեր իմ, ներել ինձ անգամ,
Հենց նրա համար,
Որ չկարեցար դու ինձ հասկանալ:
Նորից եմ գնում,
Ով գիտե, հանկարծ եթե ցանկանաս
                            Մեր սերը հիշել,
Պետք չէ, խնդրում եմ, վերհիշել դեպքեր,
Միայն, կարող ես, հիշիր ինքդ քեզ...