Jump to content

Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում/Խոսք Ազիզ Թամոյանի մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽՈՍՔ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Ղարաբաղյան շարժման առաջին օրերից՝ 1988 թվականից մինչև 1994 թվականը, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, եզդի ժողովուրդը միացավ մեր ազգի ազատագրական պայքարին՝ ճիշտ այնպես, ինչպես 1915 թվականի աշխարհամարտին, իր ճակատագիրը կապեց հայ ժողովրդի հետ և՝ չսխալվեց։

Այսօր եզդի ժողովուրդը կերտում է իր ապագան։

Լավ եմ հիշում, ինձ մոտեցավ եզդի ժողովրդի առաջնորդ Ազիզ Թամոյանն ու առաջարկեց իր աջակցությունը բերել հայ ժողովրդի արդարացի պայքարին։ Տասնյակ հավաքներ տեղի ունեցան Նաիրիի շրջանի Զովունի գյուղում (որտեղ ապրում է Ազիզ Թամոյանը), ուր նրանք Ազիզ Թամոյանի գլխավորությամբ կազմեցին կամավորականների ջոկատ, զենք վերցնելով, վերջինիս հրամանատարությամբ մեկնեցին պաշտպանելու Հայաստանի սահմաններն ու Արցախի սրբազան հողը։ Տարեցները մասնակցում էին միտինգներին, ցուցաբերելով օգնություն ինչպես սննդով, այնպես էլ՝ նյութապես։

Հայաստանի եզդի կամավորականներից 30-ից ավելին հերոսաբար ընկան հանուն Հայաստանի ազատության։

Խաչիկ Ստամբոլցյան