Եթե փակվեն հավիտյան աչքերդ այսօր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Կարծում են նոքա, թե մի օր քո երգին նվազում կգա Եթե փակվեն հավիտյան աչքերդ այսօր

Եղիշե Չարենց

Ինչ ունեցել է ժողովուրդը քո

[ 405 ]

Եթե փակվեն հավիտյան աչքերդ այսօր —
Չե՛ս տրտնջա դու մահից, որ տանում է քեզ.
Գիտես, որ խեղճ է հավետ, անօգ ու անզոր
Մահը քո դեմ, քո ոգու՝ անխորտակ ու մեծ։—

Չի՝ ի՛նչ տվել է կյանքում բնությունը քո
Աննինջ ոգուն — դու նրան արվեստով վսեմ,
Վեհ քերթությամբ զարդարուն — ե՛տ ես տվել կրկին,
Իբրև ցնորք, իբրև երգ անմահ ու լուսեղ...
1934. JV 12