Jump to content

Ինչ ունեցել է ժողովուրդը քո

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 406 ]

Ինչ ունեցել է ժողովուրդը քո
Հնում, անցյալում — լուսավոր ու վեհ,
Ինչ ունի այսօր, ի՛նչ ցնորք ու խոհ —
Ո՛ղջը հավաքել և քե՛զ է տվել։—
5 Տվել է, որ դու այդ ամենը այս
Օրերին խառնած, խոր հավատքով լի՝
Պարզես գալիքի ցնորքին անհաս —
Եվ ընդմի՛շտ մնաս մեծ ու սիրելի։—
1933. VIII 10