Ելույթ Հայոց համազգային շարժման 2-րդ համագումարում
ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
[խմբագրել]Ես ուշի-ուշով հեռուստատեսությամբ հետեւում էի համագումարի աշխատանքներին եւ կարող եմ իմ մի քանի տպավորությունները ձեզ ներկայացնել։
Նախ՝ ուզում եմ նշել այն դրական առաջխաղացումը, որ տեղի ունի նախորդ համագումարի համեմատ. այժմ տիրում է ավելի գործնական, ավելի կոնստրուկտիվ մթնոլորտ։ Կարող եմ ավելացնել նաեւ, նկատի ունենալով Խորհրդարանի աշխատանքի փորձը, որ այս լսարանում հավաքված է ոչ պակաս մտավոր կարողություն, քան խորհրդարանում։ Եւ նույնիսկ մի առավելություն կարող եմ նշել խորհրդարանի համեմատ։ Դա այն է, որ այստեղ ընթացող խոսակցությունն ու բանավեճը շատ ավելի անկեղծ, շատ ավելի ճշմարիտ են։ Դա ունի երկու բացատրություն. Նախ՝ խորհրդարանն իր բնույթով ավելի զբաղված լինելով ընթացիկ, պետական կառուցվածքին վերաբերվող օրենսդրական խնդիրներով` ժամանակ չունի լրջորեն զբաղվելու գաղափարախոսական խնդիրներով, չնայած այդ հարցերը ժամանակ առ ժամանակ շոշափվում են. ահա այդ բացն է, որ լրացվում է այստեղ։ Եւ երկրորդ՝ խորհրդարանում, համենայն դեպս, կան ընդդիմադիր ուժեր, որոնք շատ հաճախ վարում են ոչ թե կոնստրուկտիվ բանավեճ, այլ բանավեճը հիմնում են քաղաքական շահարկումների վրա։ Իսկ այստեղ, քանի որ սա համախոհների ժողով է, նշված թերությունները չկան։ Եղան սուր բանավեճեր, եղան սուր հարցադրումներ, բայց այս ամենը կատարվում էր ոչԵս կուզեի մի քանի պարզաբանումներ կատարել այստեղ քննարկվող հարցերի շուրջ։
Դրանցից առաջինը մեր Շարժման հետագա գործունեության կառուցվածքային խնդիրներն են, երբ սուր կերպով դրվեց Շարժումը կուսակցության վերածելու կամ որպես Շարժում պահպանելու հարցը։ Սա բնական հարց է եւ ծագում է աշխարհի բոլոր այն շարժումների, այն ժողովրդական ճակատների առջեւ, որոնք հասնում են իշխանության։ Սա ունի իր օբյեկտիվ պատճառը. մարդկությունը դեռեւս չի ստեղծել քաղաքական պայքարի, քաղաքական գործունեության այլ ձեւ, եթե ոչ կուսակցությունների պայքարը։ Դա է առայժմ բնականը, որը բնական է, սակայն, կայուն, արդեն ձեւավորված հասարակությունների համար։ Անցման շրջանում, հեղափոխական շրջանում միշտ էլ այս օրինաչափությունը խախտվում է, եւ շատ հաճախ հեղափոխությունը գլխավորում է ոչ թե որեւէ կուսակցություն, այլ մի համաժողովրդական ճակատ, համազգային շարժում, այնպիսին, ինչպիսին Հայոց համազգային շարժումն է։ Բայց միեւնույն է, եթե ոչ այսօր, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո այս հարցը մեր առջեւ ծագելու է։ Ծագելու է, որովհետեւ Շարժման կողքին պետք է ձեւավորվեն կուսակցություններ, որոնք պետք է վարեն զուտ կուսակցական գործունեություն, եւ այս քաղաքական մրցակցությանը դիմանալու համար Շարժումը ստիպված պետք է լինի կուռ կառուցվածք ստեղծել, այսինքն` աստիճանաբար մոտենալ կուսակցությանը։ Ահա այս մտահոգությունն էր առաջին հերթին այն հարցադրման պատճառը, որ շոշափվեց մեր համագումարում։ Ես կարծում եմ` համագումարը ճիշտ եզրակացության է եկել. առայժմ Շարժումը լիովին իրեն արդարացրել է, եւ ամենեւին կարիք չկա այն կուսակցության վերածելու խնդիրը դարձնել օրակարգի հարց։
Մի այլ պարզաբանում։ Այստեղ շոշափվեց ազգայինի եւ դեմոկրատականի, դեմոկրատիայի եւ սոցիալական խնդիրների հակադրման հարցը։ Կարծում եմ` այս հակադրությունը արհեստական է։ Երբեք չի կարելի ազգայինը հակադրել դեմոկրատականին` վերջինիս տակ հասկանալով կոսմոպոլիտիզմ։ Ամենեւին ո՛չ։ Դրանք լրացնում են մեկը մյուսին, եւ առանց մեկի` մյուսը գոյություն չունի։ Նույնիսկ աշխարհիՄի այլ հարց՝ Հայոց համազգային շարժմանը ներկայացված մեղադրանքների հարցը։ Որպես տիրապետող քաղաքական շարժում, բնական է, որ այն պետք է ունենար ընդդիմախոսներ՝ բարեկամ ընդդիմախոսներ, լուրջ, առողջ քննադատներ։ Նույնքան բնական է, որ պետք է ունենար նաեւ չարակամներ։ Եւ այդ ամենն էլ, փառք Աստծո, կա։ Ուղղակի մենք պետք է կարողանանք զանազանել բարեկամի առողջ քննադատությունը չարակամի մեղադրանքներից, պարզապես անտեսել սրանք, ժամանակ չվատնել, արհամարհել։
Որո՞նք են այդ մեղադրանքները։
Նախ այն, որ արդեն երեք տարի կրկնվում է շատերի կողմից, մեր համագումարում էլ դրա մասին ակնարկվեց, թե իբր մեր Շարժումը տառապում է տարերայնությամբ, մեր բոլոր հաջողությունները պատահական են, չկա ո՛չ գործունեության, ո՛չ էլ հեռանկարային որեւէ ազգային ծրագիր։ Սա ամենամեծ կեղծիքն է, որ գոյություն ունի։ Այս մեղադրանքը բախվել է Հայոց համազգային շարժման ժայռին եւ փշրվել։ Բայց չնայած դրան` մինչեւ հիմա էլ կան այդպես պնդողներ։ Ես միայն զարմանում եմ, թե ինչու նման մեղադրանք ներկայացնողները երեք տարվա ընթացքում իրենք չկարողացան ստեղծել այդ ազգային ծրագիրը, համոզել մեր ժողովրդին եւ նրան տանել իրենց ետեւից։
Իսկ եթե ըստ էության մոտենանք, ես կարծում եմ` Հայոց համազգային շարժումն ունի խորապես ազգային ծրագիր, այն էլ ռեալ ծրագիր, որ այսօր հնարավոր է իրականացնել։ Հռչակագիրը, որ ընդունվեց մեր խորհրդարանում, եթե համեմատելու լինենք անցյալ տարվա նոյեմբերին ընդունված Հայոց համազգային շարժման ծրագրի հետ, սկզբունքային ոչ մի տարբերություն չենք գտնի, եթե չասենք՝ բացարձակ նույնություն կգտնենք այդ երկու փաստաթղթերի միջեւ։
Ահա սա՛ է այն ազգային ծրագիրը, որի նպատակն է Հայոց անկախ պետականության վերականգնումը եւ դրան ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։ Եթե կան մարդիկ, որոնք կասկածում են այս ազգային ծրագրի ճշմարտությանը, խնդրեմ, մենք պատրաստՀայոց համազգային շարժումն իր առջեւ միշտ դրել է ոչ թե վերացական նպատակներ, այլ միայն ու միայն իրականանալի խնդիրներ՝ թեկուզ դրանք առաջին հայացքից փոքր թվան։ Փոքր, իրականանալի խնդիրներով, քայլ առ քայլ իրականացնելով իր ծրագիրը` նա ժողովրդին կարողացել է համոզել իր կենսունակության մեջ եւ դրանով է միայն, որ շահել է ժողովրդի վստահությունը։ Անցյալ տարվա մեր ծրագիրն այսօր նույնիսկ արդեն որոշ չափով հնացած է, որովհետեւ այդ ծրագրում նշված մոտակա խնդիրների մեծ մասն արդեն իրականություն է դարձել։
Ես վստահ եմ, որ այսուհետեւ էլ Շարժումը չի կորցնի իր հետեւողականությունը եւ, կրկնում եմ, արհամարհելով չարակամներին (խնդրում եմ սխալ չհասկանալ, դա չի վերաբերում բարեկամներին, դա չի վերաբերում առողջ քննադատությանը, որին պետք է շատ ուշադիր վերաբերվել), անտեսելով նրանց բամբասանքներն ու մեղադրանքները, կշարունակի հաստատակամորեն իրականացնել սեփական քաղաքականությունը։
Մի այլ մեղադրանք։ Ես ուրախ եմ, որ այստեղ հարցերը սուր են դրվել. մենք չենք խուսափել սուր հարցադրումներից, եւ այսօր ես էլ պետք է շատ սուր դնեմ այդ հարցը։ Դա այն է, թե, իբր, Հայոց համազգային շարժումը, «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարները Ղարաբաղի հարցն օգտագործեցին որպես տրամպլին՝ աթոռներ գրավելու համար եւ դրանից հետո մոռացան Արցախը, անտեսեցին նրա շահերը։ Սա սովորական մեղադրանք է, որին դուք կհանդիպեք ե՛ւ Հայաստանի մամուլում, ե՛ւ տարբեր ժողովներում, ե՛ւ Սփյուռքում։ Սփյուռքում էլ կան կազմակերպություններ, որոնք հետեւողականորեն անցկացնում են այս գիծը։ Բայց ովքեր մոտ են, ովքերգործնականում իսկապես մասնակցել են այս Շարժմանը, տեղյակ են Արցախում Հայաստանի ժողովրդի ներդրած ջանքերին, նրանք կարող են վկայել, որ շատ հաճախ այդպիսի մեղադրանք ներկայացնողները որեւէ առնչություն չեն ունեցել Արցախի խնդրի հետ։ Այսօր պարզապես այն դարձել է քաղաքական շահարկման առարկա, որի նպատակն է միայն ու միայն վարկաբեկելՄի այլ մեղադրանք, որը նույնպես իր պատմությունն ունի. Իբր Հայոց համազգային շարժումն անտեսում է ՀայԴատը, հրաժարվում հայ ժողովրդի պատմական իրավունքներից։ Մենք տվել ենք մեր բացատրությունները, բայց դրանք ամենեւին չեն ազդում մեր ընդդիմախոսների վրա։ Բանավեճի առանձնահատկությունը, դժբախտաբար, այն է, որ դրանով երբեք հնարավոր չէ ազդել ընդդիմախոսի վրա։ Բանավեճը նրա համար է, որ համոզես ժողովրդին, երրորդ կողմին։ Միեւնույն է, եթե որեւէ դիրքորոշում ձեռնտու է մեր ընդդիմախոսներին, որքան էլ հիմնավորված լինեն մեր փաստարկներն ու պարզաբանումները, նրանք նույն մեղադրանքները շարունակ կրկնելու են, որովհետեւ քաղաքական այլ խաղաքարտ չունեն։
Ի՞նչ կարելի է ասել այս մասին։ Մեր վերաբերմունքը ՀայԴատին միանշանակ է։ Նախ` տիրում է այն թյուր տեսակետը, թե իբր ՀայԴատը Սփյուռքի դատն է, արեւմտահայության խնդիրը։ Ամենեւին ո՛չ, որովհետեւ պետք է ելնել այն փաստից, որ Հայաստանի բնակչության կեսն էլ, առնվազն կեսը արեւմտահայ է։ Եւ սփյուռքահայության զգացմունքները նույնքան հարազատ են հայրենյաց ժողովրդին, որքան սփյուռքահայությանը։ Այնպես որ, ՀայԴատի պաշտպանությունը դարձնել Սփյուռքի մենաշնորհը, ինձ թվում է, հիմքից սխալ է։ Սա՝ մեկ։ Իսկ երկրորդը՝ մենք բազմիցս կրկնել ենք, որ Հայոց համազգային շարժումն ամենեւին չի հրաժարվում հայ ժողովրդի պատմական իրավունքներից, Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, բայց գտնում է, որ այդ գաղափարներն անհրաժեշտաբար տեղ գտնելով քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ծրագրերում եւ լինելով նրանց գործունեության կարեւորագույն խնդիրներից, այսօր չեն կարող դառնալ պետական քաղաքականության օրակարգի հարց։ Սա է մոտեցումը։ Այս սրահում ներկա է մոտ 1500 ազգային քաղաքաՍրա հետ առնչվող մի այլ հարց, որը նույնպես դարձել է քաղաքական շահարկումների առարկա։ Մեր կամքից անկախ այդ հարցի վրա ավելի շատ ուշադրություն է հրավիրվել, քան արժանի էր։ Դա Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հարցն է։
Մենք այդ հարաբերությունները բացարձակապես չենք առանձնացնում մեր բոլոր հարեւանների հետ ձեւավորվելիք հարաբերություններից։ Բայց, չգիտես ինչու, շատերը, մոռանալով մյուս հարեւաններին, մեզ անընդհատ ստիպում են խոսել միայն ու միայն Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։ Սա էլ հասկանալի է, բայց ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ 70 տարի մի հոգեբանությամբ սնված մեր ժողովրդի համար այսօր դժվար է հոգեբանական շրջադարձ կատարել եւ հնարավոր տեսնել Թուրքիայի հետ երկխոսությունը։ Սուբյեկտիվն էլ այն է, որ այդ հարցը շահարկում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր համոզված են, որ այդ հարաբերությունները մեզ համար ունեն կենսական նշանակություն։ Դրանք ամենեւին
ինքնանպատակ չեն, այլ՝ թելադրված այն առողջ գիտակցությամբ, որին վերջապես հասել է մեր ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին քաղաքական մտքի մեջ տեղի ունեցած ամենամեծ հեղափոխությունը հրաժարումն է օտարին ապավինելու, երրորդ պետության հովանավորության վրա հույս դնելու սնանկ գաղափարից։ 300 տարի շարունակ հայ ժողովրդի քաղաքական միտքը թունավորվել է այն պատրանքով, որ մեծ տերությունները՝ երբեմն Արեւմտյան Եւրոպան, իսկ որպես օրենք՝ Ռուսաստանը, պետք է լինեն մեր ազգային խնդիրԱյստեղ էլ, որպեսզի ոչ մի թյուրիմացություն չլինի, ես ուզում եմ շեշտել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որը առաջին հերթին նշանակում է առեւտրական, տնտեսական հարաբերություններ, ամենեւին չի նշանակում հրաժարում մեր պատմական իրավունքներից, Ցեղասպանության դատապարտման պահանջից։ Սակայն մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ երկու կողմն էլ, նկատի ունենալով հարցի նրբությունը (չմոռանալով, որ այս հարցերը նույնքան նուրբ եւ սուր են նաեւ Թուրքիայի համար), պետք է դրսեւորեն քաղաքական իրատեսություն եւ այդպիսի հարաբերություններ հաստատելիս չփորձեն միմյանց ներկայացնել քաղաքական պայմաններ։ Միայն այդպիսի մոտեցումն է, որ հնարավորություն կտա իրականացնել Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հարաբերությունների կարգավորումը իր հարեւանների, ի թիվս որոնց՝ Թուրքիայի հետ։
Այստեղ խոսվեց նաեւ սոցիալական արդարության խնդիրների մասին։ Սա իսկապես մեր առջեւ ծառացած ամենասուր խնդիրներից է։ Մենք պետք է խոստովանենք, որ գալով իշխանության գլուխ` կարճ ժաԴժբախտաբար, մենք կարծես թե մի փոքր անհամբեր ենք, չենք հանդուրժում անգամ ամենափոքր սխալները։ Դա վերաբերում է ոչ միայն մեր հասարակության տարբեր խավերին, այլ նույնիսկ Հայոց համազգային շարժման գործիչներին, երբ մի փոքրիկ վրիպում, մի փոքրիկ անհաջող արտահայտություն դառնում է մատի փաթաթան, կրքեր են բորբոքվում, ավելորդ նյարդայնություն է ստեղծվում։ Հուսով եմ, սակայն, որ մենք այնքան քաղաքական լայնախոհություն կունենանք, որպեսզի մեր իշխանություններին վերապահենք սխալվելու այդ իրավունքը։ Իհարկե, սխալներն էլ սահման ունեն։ Ամենեւին չի կարելի թույլ տալ, որ սխալները հասնեն այնպիսի աստիճանի, որ սպառնալիքի տակ դնեն մեր ծրագրի հիմնական ուղին, լուրջ շեղումներ հանդիսանան այդ ուղու նկատմամբ։ Վստահ եմ, որ փոխադարձ լայնախոհություն դրսեւորելու դեպքում Հայոց համազգային շարժման՝ որպես հասարակական կազմակերպության, Հայաստանի Գերագույն խորհրդի՝ որպես պետական գերագույն օրենսդիր մարմնի եւ Հայաստանի կառավարության՝ որպես պետական բարձրագույն գործադիր մարմնի միասնությունը եւ արդյունավետ համագործակցությունը միանգամայն ապահովված կլինեն, ինչը եւ կհանդիսանա մեր հաջողությունների գրավականը։ Եթե այսօր մենք սկսենք թաղվել մանր-մունր խնդիրների մեջ, դրանով միայն ջուր կլցնենք մեր ընդդիմախոսների ջրաղացին։ Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ։ Ես ամենեւին նկատի չունեմ, թե մենք պետք է ծածկենք, կոծկենք մեր թերությունները, չքննադատենք իրար։ Ամենեւին ոչ։ Բայց, կրկնում եմ, պետք է լայնախոհություն հանդես բերենք փնտրտուքների նկատմամբ, որոնց ընթացքում սխալներն անխուսափելի կլինեն։
Եւ վերջին դիտողությունը, որ վերաբերում է ոչ միայն մեր լսարանին, Հայոց համազգային շարժմանը, այլեւ մեր ողջ ժողովրդին։ Դա շտապողականությունն է, անհամբերությունը, նյարդայնությունը։ Դժբախտաբար, նյարդայնությունը հիմա դարձել է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Խորհրդային Միության հասարակության հիմնական հատկանիշը։ Այդ նյարդայնությամբ վարակվել են նաեւ իշխանությունները։ Ես վերջերս Մոսկվայում էի, ինձ չափազանց մտահոգեց հատկապեսԲայց չպետք է մոռանալ, որ ամենամեծ թռիչքը մեր ժողովուրդն արդեն կատարել է. ուզում եմ շեշտել Հայոց համազգային շարժման եւ նրա ստեղծած իշխանությունների պատմական (ես չեմ վախենում այս բառն օգտագործելուց) առաքելությունը, որ նրանք իրականացրին վերջին չորս ամիսների ընթացքում։ Միայն այն փաստի շնորհիվ, որ Հայոց համազգային շարժմանը հաջողվեց իշխանության գլուխ անցնել, Հայաստանում կանխվեց քաղաքացիական պատերազմը։ Դուք շատ լավ եք հիշում չորս ամիս առաջ Հայաստանում տիրող իրավիճակը։ Եթե կոմունիստական իշխանությունը շարունակվեր եւս 1-2 ամիս, մենք չէինք կարող խուսափել քաղաքացիական պատերազմից։ Իսկ քաղաքացիական պատերազմը որեւէ ժողովրդի համար ամենամեծ դժբախտությունն է, շատ ավելի մեծ դժբախտություն, քան արտաքին ագրեսիան։
Դա կանգնած էր մեր դռան շեմին։ Մեզ հաջողվեց հսկողության տակ վերցնել իրադրությունը ոչ թե մեր արժանիքների, այլ միայն ու միայն ժողովրդի վստահության շնորհիվ։ Քաղաքացիական պատերազմը միայն իրենով չէր ավարտվի։ Մեր Շարժմանը, մեր իշխանություններին հաջողվեց խուսափել նաեւ օտար զորքերի կողմից Հայաստանն օկուպացնելուց։ Որովհետեւ քաղաքացիական պատերազմին անմիջապես կհաջորդեր Հայաստանի օկուպացիան խորհրդային բանակի կողմից՝ այնպես, ինչպես տեղի ունեցավ Ադրբեջանում։ Ահա այն պատմական առաքելությունը, որ իրականացրել է Հայոց համազգային շարժումը։ ԵւՍրանք մեծ, կարեւոր հաջողություններ են, բայց ոչ այն թռիչքը, որ իրականացրել է Հայոց համազգային շարժումը, մեր ողջ ժողովուրդը։ Այդ թռիչքն այն է, որ հայ ժողովուրդը, թոթափելով 70-ամյա գաղութային լուծը, բռնել է անկախ պետականության ստեղծման ճանապարհը եւ ստեղծել իր ազգային իշխանությունը։ Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որն առաջնորդվում է ոչ թե Մոսկվայի, ոչ թե օտարի հրահանգով, այլ միայն ու միայն սեփական ժողովրդի, սեփական պետության շահերով։ Ես սրանում եմ տեսնում անկախության բովանդակությունը, ազգային իշխանության էությունը։ Եւ ես ձեզ հավաստիացնում եմ՝ Հայաստանի իշխանությունները երբեք չեն շեղվի քաղաքական այս սկզբունքից։
«Հայաստանի Հանրապետություն», 28 նոյեմբերի, 1990 թ.։