Jump to content

Եղբայրս, արի...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եղբայրս, արի...
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 152։


ԵՂԲԱՅՐՍ, ԱՐԻ...



                                                                          
                              18 ապրիլի 1994 թ., Հասանղայա։
                             Կատաղի մարտում արիաբար զոհվեց
                      գնդացրորդ եղբայրս՝ Անդրանիկ Արսենի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

Գիշեր է, Ամանոր, իսկ դու դեռ... չկա՛ս,
Բայց թույլ մի զգացում հուշում է՝ կգա՜ս։

Կգա՜ս ու աղմուկով դուռս կբացվի,
Կունկնդրես կարոտած պատերիս լացին։

Կգա՜ս, որ կարոտած սիրտս ջերմանա,
Երազս թողնես ինձ, թախիծս գնա՜։

Կգա՜ս, որ էլ իրար չմնանք ծարա՜վ...
( Երա՜զս, կարո՜տս, թախիծս տարա՜ր)։

Ի՜նչ «անխիղճ» տղա ես, եղբա՜յրս, արի՛,
Որ ուրախ սկսվի գոնե ա՛յս տարին։

Այստեղ էլ ձյուն տեղաց կարոտիս սրտին...
Բայց ինչ էլ լինի՝ քեզ սպասե՜նք պիտի։

Բայց ինչ էլ լինի՝ դու անպայման կգա՜ս,
Որ օ՜րս, արև՜ս, գալի՜քս դառնաս...

31.12.00, Ստեփանակերտ