Իսկ առավոտն այս չքնաղ...
Արտաքին տեսք
ԻՍԿ ԱՌԱՎՈՏՆ ԱՅՍ ՉՔՆԱՂ...
Արցախյան պատերազմի նահատակ,
անվեհեր դիպուկահար Մարգարիտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Իսկ առավոտն այս չքնաղ թող ցնծությամբ ճառագի,
Ապրի մեր մեջ ու մեզ հետ խաղաղության իղձը վառ,
Եվ թող հիշենք միշտ նրանց, ովքեր հանգույն ճարակի՝
Ելան արի, անվարան ու զոհվեցին մե՛զ համար...
...Եվ` քեզ, որ չե՛ս երկնչել, չե՛ս զգացել սրտի դող։
Այս նոր օրը նո՛ր շնչով, նո՛ր երանգով բացվի թող...
22.02.00, Ստեփանակերտ