Jump to content

Եղիր ինձ քույր. Թող որ հոգիս…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Եղիր ինձ քույր… Թող որ հոգիս
Գտնի անդորր ոսկեվորիկ
Քո նայվածի ցոլքում հանգիստ —
Ես չեմ ուզում հուր ու մրրիկ։
Օ, խաղաղիր քո նրբա գին
Նա չվածի տակ, ոսկի բոցում
Քո աչքերի, որբ իմ հոգին —
Ես չեմ ուզում ալեկոծում։
Ձեռքըս բռնիր և նրբանուրբ
Ինձ ուղեկցիր — ես որբ, ես կույր…
Հոգիս այնպես կարոտ է սուրբ
Մտերմության… Եղիր ինձ քույր…