Jump to content

Որքան դեռ տրտունջ, քանի տրտմություն…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Որքան դեռ տրտունջ, քանի տրտմություն
Պիտի օրորեն օրերըս կրկին,
Մորմոքուն դողան խոնջած իմ սրտում,
Ձուլվեն դառնությամբ լեցուն իմ երգին…
Եվ որքա՜ն, որքա՜ն պիտի գա վրադ,
Հոգիս, մահու չափ թախիծ ու խոցում,
Քանիցըս պիտի դողաս անփարատ
Երկու աշխարհի սահմանագծում…