Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՌԱԳՈՒՅՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ես դեմ եմ պատերազմին,
Բայց
Երբ դանակը սլանում է դեպի
Կոկորդդ, պետք չէ ետ շրջվել:
Ես դեմ չեմ փրկվելուն,
Խաղաղությանը,
Բայց
Երբ քո փրկությունը մի ողջ Հայրենիք արժե,
Պե՛տք է պայքարել:
Ես դեմ եմ պատերազմին,
Բայց
Երբ դեպի լույս ենք ձգվում,
Պետք է չսարսափել անցնելիք
Խավարից:
|
|