Դու երբեք ինձ հետ չես քայլում,
Քաղա՛ք,
Դու ինձ չես լսում,
Դու միշտ այնպիսինն ես,
Ինչպես քեզ տեսնում են,
Ամենուր, քամու հետ զգում եմ
Տաք հառաչանքը կարոտիդ
Դու ինձ հետ այնպիսինն ես,
Ինչպես ես եմ հորինում, քաղա՛ք,
Եվ որովհետև կողքիս չես,
Ես ազատ թափառում եմ
Օտարության մեջ,
Կեղծ թեթևությամբ
Քարշ եմ տալիս
Հոգուս շղթաների ծանրությունը,
Թույլ եմ տալիս, որ
Աղմուկը կտրատի հիշողությանս
Խճճված ցանցերը:
Դու երբեք չես լքում ինձ, քաղաք,
Նույնիսկ երբ մրցավազքում
Վերջինն եմ հասնում,
Կամ գուցե առաջինն եմ հասնում
Պարտությանը: 24.07.2015 ՌԴ, ք. Ստավրոպոլ