Jump to content

Ընկերները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Եսենին Ս.— Ընկերներըից)

[ 258 ]

ԸUS ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆԻ

ԸՆԿԵՐՆԵՐԸ



Նրանք փոքրիկ էին՝ երեխան ու կատուն,
Մեկտեղ խաղում էին տախտակների վրա,
Մինչև մութը իջներ, մինչև հայրը գար տուն
Ու հողագույն հացով կերակրեր նրանց։

5 Հայրը բանվոր էր։ Միշտ, առավոտվա ծեգին,
Նա գործարան կերթար ու ետ կգար մութին․
Հաց կբերեր իրա երեխային մի քիչ։
Երեխան էլ կտար՝ կեսը կատուն ուտի։

Էսպես ապրում էին։ Հայրը նրանց մեկ—մեկ
10 Բան կպատմեր դրսի, հարուստների մասին,
Որ կուշտ են միշտ նրանք, բայց չեն հոգնում

երբեք,–

Եվ «Մարսելիեզ» կերգեր, որ երեխան լսի։

Ու կպատմեր, որ միշտ ի՛նքը հոգնի պիտի,
Պիտի արյուն թքե, որ չոր փշրանք գա տուն․
15 Ու լռություն դարձած՝ իրիկնային մութին
Կլսեին նրան երեխան ու կատուն․․․

[ 259 ]

Բայց մի օր — մի օր կարմիր —
Գործարան չգնաց էլ հայրը․
Աչքերում վճիռ կար մի,
20 Ժպիտը հաստատ ու անծայր էր։

Փողոցում — մարդիկ, մարդիկ,
Դրոշներ ալվըլան, կարծես տոն էր...
Ու նման էր մայիսյան վարդի
Օրերում այդ — հոր խնդությունը։

25 Եվ մի օր համբուրեց զավակին
Բանվոր հայրը՝ ձեռքին հրացան․
Համբուրեց աչքերը կատվի
Ու գնաց անձայն...

Բայց դարձավ դռնից բանվոր հայրը,
30 Համբուրեց նրանց վերստին․
«— Հասկանո՞ւմ եք, — ասավ, — ժամանակն է՝
Զարկելու ենք էսօր հարստին»։

Ու ելավ։ Փողոցում կրակոց էր։
Փողոցում չոքեց բանվոր հայրը։
35 Զորքերով լեցուն էր փողոցը․
Փողոցում կռիվ ու պայքար էր։

Զարկեցի․․․ ճչաց բանվոր հայրը․
Հարվածը կրծքին էր, հատու։
Բայց հառաչը խոր ու անծայր այն
40 Լսեցին երեխան ու կատուն․․․

Վազեց, վազեց փողոց փոքրիկ երեխան,
Կատուն վազեց հետքից իր ընկերոջ փոքրիկ.

[ 260 ]

նրանց գլխին — կարկուտ, կարմիր գնդակ տեղաց,
Եվ երկուսն էլ ընկան Հայր — բանվորի կողքին,

45 Չխաղացին նրանք էլ հատակի վրա,
Չսպասեցի էլ զուր, որ հայրիկը գա տուն․
Նրանք փոքրի՜կ — փոքրիկ նահատակներ եղան —
Երեխան ու կատուն․․․