Jump to content

Գալինա Գ․— Անտառը կտրում են

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գալինա Գ․— Անտառը կտրում են

[ 257 ]

Գ. ԳԱԼԻՆԱ

ԱՆՏԱՌԸ ԿՏՐՈՒՄ ԵՆ...


Կտրում են անտառի դալարուն ծառերը,
Իսկ պառավ սոճիները, խոհերով լեցուն,
Անբարբառ օրորում են զառամյալ գլուխները
Եվ նայում են սառը երկնքի հեռուն։
5 Անտառը կտրում են... Գուցե ա՛յն պատճառով, որ
Զարթոնքի կանչե՛ց նա վաղ արշալույսին,
Որ մատաղ սաղարթո՛վ իր համարձակ երգում էր
Ազատության ու արևի մասին։
Անտառը կտրում են... Բայց հողը պահում է

սերմերը․

10 Կանցնեն տարինե՛ր, և — կյանքի նոր ուժով

Հրահրան՝

Կրկի՛ն պարիսպի պես բարձրացած ծառերը
Կխշշան եղբայրական շիրիմի վրա․․․