Ես աղոթքներ եմ հղում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինձ մոտ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես աղոթքներ եմ հղում)

Վարդան Հակոբյան

Իմ բանաստեղծություններն
***

Ես աղոթքներ եմ հղում Աստծուն,
Եվ Աստված պիտի անսա ձայնը իմ։

Ես ամեն ինչ եմ անում Աստծով,
Եվ Աստված պիտի քայլերս օրհնի։
Ես քեզ սիրում եմ միայն Աստծով,
Եվ Աստված պիտի քեզ դարձի բերի։

Ես ապավեն եմ ընտրել Աստծուն,
Եվ Աստված պիտի իմ կյանքը... ների։