Ես դուրս եմ գալիս դաշտը ամայի…
Արտաքին տեսք
Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
* * *
Ես դուրս եմ գալիս դաշտը ամայի —
Չըկա մի ծաղիկ, զարդարե նորան.
Չըկա և մի ոստ, որից սոխակի
Մեղեդին հնչեր քնքուշ, քաղցրաձայն։
Խավար է գիշեր, երկնակամարում
Չէ ցոլում ոչ մի լուսավառ աստղիկ —
Այսպես ժամանակ, ինչպե՞ս է լինում,
Որ միտս ես ընկնում, նազելի՛ աղջիկ։
Դու միտս ես ընկնում, և ամենայն բան
Փոխվում է այստեղ, պայծառ է գիշեր,
Եվ ճանապարհիս բացված են վարդեր,
Երգում է այնտեղ սոխակն աննման.
Առաջիս դաշտն է բյուր ծաղիկներով,
Երկինքն էլ վառ է փայլուն աստղերով։
Թարգմանության տարի՝ 1888