Jump to content

Ես երազ տեսա, թե․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես երազ տեսա, թե․․․

* * *


Ես երազ տեսա, թե կանաչ դաշտում
Գարնան ծաղիկներ տարածել են բույր,
Իսկ ես թռվռուն մի սիրուն թիթեռ
Այս ու այն ծաղկից առնում եմ համբույր։

Օ՜, հավատացեք, այսպիսի երազ
Պոետը միայն կարող էր տեսնել,
Հոգին անարատ, ծաղկի պես մաքուր,
Ու ծաղիկ հոգուն ծաղիկը ընկեր։

1907