Jump to content

Ես ծաղիկներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես ծաղիկներին չեմ էլ հարցնում,
Թե ինչ երազ ու տենչ է պարուրում
Նրանց ի ծնե
Եվ ինչո՞ւ այնքան արեւ են սիրում։-
Երազի հովտում,
Որտեղից անամպ երկինք է ձգվում
Ինձնով շաղախված իմ մաքուր սերը,
Ծաղկի սլացք է նաեւ իմ հոգին։