Jump to content

Վեհությունը (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ


Լեռը երկնքից թեքվել է, ահա՜,
Ու խոնարհվել է խոր ձորի առաջ։-
Դե՝հ, վեհությունը
               Ձյունափառ լեռան,
Որ լույսերով է շոյվում աստղերի
Եվ որ մաքրության համ ունի
                                 կապույտ,
Խորությունից է սկսվում... ձորի։