Ես ու առյուծը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծաղկել է բառը իմ լեզվի վրա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ես ու առյուծը)

Վարդան Հակոբյան

Ես խոսակիցն եմ
***

Ես ու առյուծը ինձնից դուրս կանգնել,
Մեկ-մեկու աչքում փնտրում ենք իրար.
Մեկտեղ շրջել ենք աշխարհը արար՝
Ես ու առյուծը, ինձնից դուրս կանգնել։
Վաղուց եմ նրան իմ մեջ տեր կարգել,
Բայց սիրուս մեջ է նա առյուծ միայն.
Ես ու առյուծը ինձնից դուրս կանգնել,
Մեկ-մեկու աչքում փնտրում ենք իրար։