Jump to content

Ծաղկել է բառը իմ լեզվի վրա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ծաղկել է բառը իմ լեզվի վրա,
Շուրթերիս, սակայն, խոսքը չի ծաղկում.
Չի տեղավորվում սիրտը մի խոսքում,
Ծաղկել է բառը իմ լեզվի վրա։
Անցնում եմ համր, լուռ, հավքի նման՝
Թռիչքիս համը թողած երկնքում.
Ծաղկել է բառը իմ լեզվի վրա,
Շուրթերիս, սակայն, խոսքը չի ծաղկում։