Ես ու դու (Արիս Արսենի)
1977-1982
ԵՍ ՈՒ ԴՈՒ
[խմբագրել]Պտտվում են զույգերը
Ու ձգվում է մեղեդին,
Իսկ մենք իրար դեմ-դիմաց
Նստել անտարբեր,
Ո՛չ պարել ենք ցանկանում,
- Ո՛չ կատակել,
- Ո՛չ երգել՝
- Ո՛չ երգել՝
Ասես հոգսերն աշխարհի
Մեզ են լոկ տվել։
Մինչդեռ շուրջը՝ ծափ-ծիծաղ,
Իսկ մենք կյանքից վերացած,
Նստել իրար դեմ-դիմաց՝
Լուռ ենք ես ու դու։
Թվում է՝ այս հանդեսում
Հյո՜ւր ենք... ես ու դու։
Թե՞ կորցրել ենք իրար։
Ո՞ւր ենք ես ու դու։
Չէ՛, մոռացե՜լ ենք իրար։
Զո՜ւր ենք... ես ու դու։
03.04.82, Կոճողոտ
ԴՈՒ ԻՄ ԱՉՔԵՐԻՆ...
[խմբագրել]Դու իմ աչքերին բնավ մի՛ նայիր,
Իմ աչքերը քեզ ոչինչ չեն ասի,
Ոչինչ չեն հուշի կրակոտ ու տաք
Իմ ապրումների, հույզերի մասին։
Դու իմ աչքերին բնավ մի՛ նայիր,
Ոչ էլ՝ խոսքերին դու իմ հավատա,
Եթե քեզ խաբեն խոսքերս մի օր,
Իմացիր, որ իմ աչքերից է դա։
Դու իմ աչքերին բնավ մի՛ նայիր,
Դու խո՛րքը նայիր իմ խռով հոգու,
Ուր կրակված են և՛ սեր, և՛ երազ,
Ուր կարոտո՜ւմ են աչքերս անքուն։
Բայց՝ չէ։ Մեկ-մեկ էլ աչքերի՛ս նայիր,
Ու երբ-որ խո՛րքը նայես աչքերիս՝
Գուցե աչքերս խելքի գան մի պահ,
Գուցե աչքերս քեզ էլ... չխաբե՛ն։
21.04.83, Ստեփանակերտ
ԵՍ ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆ ԵՄ...
[խմբագրել]Ես քո շրթո՛ւնքն եմ,
Դու՝ իմ համբո՜ւյրը,
Ես քո ակո՛ւնքն եմ,
Դու՝ իմ աղբյո՜ւրը։
Ես քո մաքրության
Վկա՜ն եմ միակ,
Ծովի տարերքում՝
Նավակիդ թիա՛կ։
Գնո՛ւմ եմ մենակ
Իմ երազ-հեռուն,
Ուր դու անընկեր
Ի՛նձ ես երազում...
12.08.85, Ստեփանակերտ
ԴՈՒ ԱՐԻ՛...
[խմբագրել]Դու արի՛, քո սիրով լցրու
Իմ տունը և սիրտս մոլոր,
Քո սիրով արի հանգցրու
Իմ հոգու հրդեհը ոլոր։
Եվ մնա գրկիս մեջ թեկուզ
Մի վայրկյան, ակնթարթ միայն
,
Իսկ հետո կարող ես, իմ սե՛ր,
Դու հետո կարող ես... գնալ։
Բայց եթե մոլորվես հանկարծ
Ու եթե քայլերդ... կանգնեն,
Դու կրկին ետ դարձիր ու թող
Գրկիս մեջ քեզ դարձյալ գտնեն։
Ու եթե կրկին ետ դառնաս
Եվ դառնաս իմ սրտի գերին,
Կգրկեմ քայլերդ հոգնած,
Որ կրկին քեզ ինձ մոտ բերին
։
20.10.84, Ստեփանակերտ
ԵՍ ԼՈ՜ՒՌ ԵՄ ՍԻՐՈՒՄ...
[խմբագրել]Ես լո՜ւռ եմ սիրում։
Եվ եթե հանկարծ ինձ չեն հասկանում՝
Մեղավոր չեմ, ո՛չ...
Մեղավորը իմ աչքերն են,
Որոնք նայում ու ոչինչ չեն տեսնում...
Մեղավորը իմ խոհերն են,
Որոնք հորդում են,
Սակայն չեն խոսում...
Մեղավորը իմ ձեռքերն են,
Որոնք շոյում են,
Սակայն չեն... գրկում...
19.04.83, Ստեփանակերտ
ԴՈՒ Ո՞Ր ԵՍ...
[խմբագրել]Դու ո՞ւր ես, որտե՞ղ է գիշերում իմ սերը,
Ո՞ւմ գրկի մեջ ես դու սպանում գիշերը...
...Գիշեր է։ Հանգիստ չեն տալիս ինձ հուշերս,
Այրվում է իմ հոգում կարոտի գիշերս։
Ու սիրտս լցվում է տագնապով մի հետին,
(Օ՜, ինչ ծա՜նր է նստում գիշերը իմ սրտին)։
Փողոց եմ դուրս գալիս, որ ցրեմ հուշերս,
Որ քամու հետ կիսեմ խոհերս, հույզերս,
Բայց քամին գնում է՝ ինձ լսել չի ուզում,
Հուշերիս հետ նորից մենակ եմ ես մնում։
Գիշե՜ր է... Խավա՜ր է։ Վառում եմ լույսե՜րը։
Թող լույսի հետ վառվեն խավարում հույսերս։
Իմ հույսը իմ տունն է՝ սերաշխարհս անծայր,
Ինչքան էլ նենգ լինի գիշերս ու խավար։
Եվ թեկուզ մենակ եմ, բայց նորից իմ տանն եմ,
Իսկ հուշս իմ հոգու արևահնձանն է։
Նրանից եմ առնում երազս, կարոտս,
Եվ արև նկարում նրանով մինչև լույս,
Որ խաղաղ, անաղմուկ լուսանա գիշերը,
Լույսի հետ տունս գա ու մնա իմ սերը։
...Իսկ հիմա դեռ մութ է, հիմա դեռ գիշեր է,
Բայց տանս մենակ չեմ, ինձ հետ են... հուշերս...
27.08.82, կեսօր, Մարտակերտ
ԵՍ ԼՈ՜ՒՌ ԵՄ ԿԱՐՈՏՈՒՄ...
[խմբագրել]Ես լո՜ւռ եմ կարոտում։
Իմ կարոտը թռչուն է անթև։
Եթե իմ կարոտն ունենար թևեր՝
Ես կպատմեի նրան երազներիս մասին,
Եվ նա կտաներ աշխարհին իմ երազները,
Եվ երազներս կապրեին անվերջ,
Եվ թախիծս կվանվեր ընդմիշտ իմ աչքերից,
Եվ ես լեզու կառնեի՝
Մի կողմ թողնելով լուռ մնալս՝
Եթե իմ կարոտն ունենար թևեր...
... Բայց հիմա մի անթև թռչուն է իմ կարոտը
Եվ ես շարունակում եմ լուռ կարոտել...
25.04.83, Ստեփանակերտ
ԴՈՒ ԻՆՁ ՉԹՈՂԻՐ...
[խմբագրել]Դու ինձ չթողիր քեզնից ոչինչ,
Գնալիս հետդ լրիվ տարար,
Իսկ հոգուս միայն պահ տվեցիր
Դու քո անունը ծաղկանկար։
Մնաց աղմկող անունդ հուր,
Աղմկող, բայց... լուռ։
1977, Դիլիջան
ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ԱՍԵԼ...
[խմբագրել]Ես քեզ չեմ ասել՝ սիրում եմ,
Միայն ասել եմ, որ դու իմ միակն ես,
Իմ անփոխարինելին,
Որ առանց քեզ՝
Կյանքս գրազ է տանուլ տված,
Որ դու այն միակ էակն ես աշխարհում,
Առանց որի ես նավ եմ անղեկ՝
Մոլորված կյանքի ծովում։
Ես քեզ չեմ ասել՝ սիրում եմ,
Միայն ասել եմ, որ դու իմ լավն ես,
Իմ աննմանը,
Որ քեզ չեմ տա ուրիշի,
Չեմ տա,
Եթե նույնիսկ արևը մոխիր դառնա,
Տիեզերքն անէանա անթափանց խավարում։
Ոչինչ չեմ ուզում աշխարհից,
Ոչինչ,
Միայն դո՛ւ լինես ինձ հետ,
Միայն դո՛ւ թերթես կյանքիս էջերը...
...Ես քեզ չե՛մ ասի՝ սիրում եմ,
Եվ, ընդհանրապես, ոչի՛նչ չեմ ասի...
...Իմ փոխարեն աչքե՛րս թող խոսեն։
ԴՈՒ ԳԱՅԻՐ...
[խմբագրել]Դու գայիր նորից աղբյուրը՝ ջրի
Ու ետ գնալու միտքդ չլիներ,
Ուռենին գետի եզերքին լռին
Մեր երազների պսակը հիներ։
Ու տուն շինեինք գետի եզերքին,
Մեր տունը սիրով, կյանքով շեն լիներ,
Հավատ ու լույսով մեր երազ-սրտի
Եղեգան փողից ծուխը վեր ելներ։
Էլ ոչ-ոք չգար աղբյուրը՝ ջրի։
Չքնեինք մենք մի անհուն գիշեր,
Մեր սերը մաքուր, հավատը բարի՝
Մեր խենթ գիշերվա կանթեղը լիներ...
...Էլ ուրիշ ոչի՜նչ, ոչի՜նչ չլիներ,
- Միայն սեր լիներ
- Ու սիրո գիշե՜ր...
- Միայն սեր լիներ
05.08.82, Ստեփանակերտ
ԵՍ ՔԵԶ ՍՊԱՍԵԼ ԵՄ...
[խմբագրել]Ես
Քեզ սպասել եմ երկար։
Բայց հաճախ կրքերս
Խեղդել են իմ մեջ ճիչը,
Ինչը
Ինձ ստիպում էր,
Որ պահեմ հավատս քո նկատմամբ,
Քո, որ կաս,
Որ իմ մեջ ես,
Իմ խոհում,
Իմ ամեն քայլում,
Ու դու եկար։
...Հիմա ես քեզ չեմ որոնում,
Քանզի որոնում են միշտ գտնելու համար,
Իսկ գտնելու համար կորցնել է պետք։
02.01.85, Ստեփանակերտ
ԴՈՒ ԽՌՈ՞Վ ԵՍ...
[խմբագրել]Դու խռո՞վ ես ինձանից,
Նեղացա՞ծ ես ինձանից՝
Բայց ինչի՞ համար։
Հեռացե՞լ ենք իրարից,
Մոռացե՞լ ես, իրավ, ինձ՝
Բայց ինչի՞ համար։
Ու մնացել ես տխո՞ւր,
Ու մնացել ես մթնա՞ծ,
Մռայլ ամպի պե՞ս...
Իրար մենք չենք հասկացել
,
Ոչ էլ սեր ենք խոստացել՝
Դու՝ ինձ, ես էլ՝ քեզ։
Ու հին, անուշ մի երազ
Լքված է և անմուրազ,
Անանուն, մենակ,
Բայց օրերում իմ հին՝ ես
Որոնել եմ միշտ էլ քեզ՝
Ցավին անգիտակ։
Եվ հավատում եմ ես դեռ,
Եվ սպասում եմ ես դեռ,
Որ ինչ էլ լինի՝
Ետ կգան քո՛ օրերը,
(Թեկուզև կան... նորերը),
Քո օրերը հին...
1977, Դիլիջան
ԵՍ ՈՒԽՏԱՎՈՐԻ...
[խմբագրել]Ես ուխտավորի մոլեռանդությամբ
Որերորդ անգամ խոնարհվում եմ լուռ
Քո առաջ, ահա,
Ու լուռ աղոթում,
Դու՝ երազակերտ իմ սրբապատկեր,
Դու՝ իմ լուսաշխարհ,
Իմ Աստվա՛ծ, իմ Սե՛ր...
Եվ աղոթք դարձած իմ շշունջները
Թռչում են մեկ-մեկ
Ու տեղ չեն հասնում...
Երևի ոչինչ դու չես հասկանում՝
Ապրում ես էլի քո նախկին կյանքով,
Իսկ մեկ-մեկ սակայն քո հայացքի մեջ
Թախիծ եմ կարդում,
Կարոտ եմ կարդում, նաև՝ ափսոսանք,
Եվ սակայն լռում։
Ների՛ր ինձ, ների՛ր...
Ես քանի՜ անգամ
Փորձեր արեցի նորից մոտենալ,
Ու առնել կրկին քեզ ափերիս մեջ,
Բայց ուժ չունեի՜,
Չկարողացա՜...
Եվ ես մոլեռանդ ուխտավորի պես
Ուխտի եմ գնում ամեն կիրակի։
Դու՝ միակ իմ Սուրբ, Իմ Աստվածուհի,
Սրբապատկերիդ առջև կանգնում եմ
Ու լուռ աղոթում.
- Ների՛ր, որ նորից ուշ եմ եկել ես,
Ների՛ր, որ նորից բառեր չեմ բերել
Ու քո առաջ ես լուռ եմ աղոթում։
Ների՛ր ինձ, ների՛ր...
28.03.82, Ստեփանակերտ
ԴՈՒ ԻՆՁ ԱՉՔԵՐԻԴ...
[խմբագրել]Դու ինձ աչքերիդ կապույտո՛ւմ թաղիր,
Թաղի՛ր շուրթերիդ ադամանդ ծովում,
Քո երազները ինձ համա՛ր պահիր,
Քո երազները ինձ շա՛տ են թովում։
Ինձ շա՛տ են թովում անուրջները քո,
Ես առանց նրանց՝ չեմ կարող ապրել,
Առանց քեզ՝ ես միշտ լցվում եմ քաջքով,
Քեզ հետ՝ անհուն եմ, առանց քեզ՝ անել։
Քեզ հետ՝ աշխարհը հրաշք է ասես,
Առանց քեզ՝ հողմ է, քամին է վայում,
Քեզ հետ՝ խենթանում և գիշերն ի լույս
Քունը կոպերիս էլ չի այցելում...
15.06.85, Ստեփանակերտ
ԵՍ ՉԻՄԱՆՅԻ՜...
[խմբագրել]Ես չիմանայի՜, չտեսնեի՜ ու... չսիրեի՜,
Քեզ չտենչայի՜, չթախծեի՜ ու չկանչեի՜։
Դու չգայի՜ր, դու չերևայի՜ր իմ ճանապարհին,
Չթովեիր ինձ, չհուզեիր իմ խռով հոգին։
Ու ես մնայի՜ իմ երազի մեջ քեզ հետ անվերջ,
Ու սիրեի՜ քեզ, ու սիրվեի՜ ես՝ երազիս մեջ...
28.10.81, Մարտակերտ
ԴՈՒ ՄԻ ՊԱՀ...
[խմբագրել]Դու մի պահ դեմքիս նայեցիր տխուր,
Հեռացար անդարձ։
Տարիներ անցան։
Այլևս իրար չհանդիպեցինք։
Բայց մինչև հիմա
Կարոտով եմ ես հիշում քո մասին...
...Այնպես է թվում,
Որ դու անպայման
Մի օր կերևա՛ս իմ ճանապարհին...
1979, Կոճողոտ
ԵՍ ՔԵԶ ՏԵՍԱ...
[խմբագրել]Ես քեզ տեսա՛,
Քեզ տեսա՝
Դու ուրիշի հետ էիր։
Սիրտս արագ բաբախեց
Ու ես մի խենթ... գետ էի՝
Եկա,
Անցա մոտովդ՝
Ժեռ ափերս ծեծելով...
... Ես քեզ տեսա,
Քե՛զ տեսա,
Ու ինձ թվաց... դո՛ւ չէիր։
1980, Մարտակերտ
ԴՈՒ ԱՐԵ՛Վ ԵՂԻՐ...
[խմբագրել]Դու Արև՛ եղիր ինձ, ես քեզ՝ Լուսին,
Ձեռք-ձեռքի տված ապրենք միասին,
Մեր կյանքը կերտենք մե՛ր ուզած ձևով։
Չմնա՛նք երբեք ուրիշի հույսին,
Հույսս ու սիրտս, Արև՛, քո լույսին...
05.05. 82, Ստեփանակերտ
ԵՍ Ա՛ՅԼ ԿԱՆՉՈՎ ԵՄ...
[խմբագրել]Ես ա՛յլ կանչով եմ հիմա գերվում,
Սակայն դեռ հուր կա իմ աչքերում,
Որով պահում եմ ճամփան հույսի,
Որ շողերի հետ վերջալույսիդ
Մի գեղեցիկ օր դու պիտի գաս,
Մտնես իմ սիրտը լուռ ու մնաս
Տանս՝ տիրակալ ու սրտիս՝ տեր...
...Հիմա գերում են ինձ... ա՛յլ աչքեր։
12. 09. 84, Ստեփանակերտ
ԴՈՒ, ԱՅՆՊԵ՜Ս ԼԻՆԵՐ...
[խմբագրել]Դու, այնպե՜ս լիներ, հանկարծ գայիր
Ու իմ դեմ-դիմաց լուռ նստեիր։
Նվագի մեղմիկ կարկաչի տակ
Քո բաժին հա՛ցը դու ուտեիր։
Առաջարկեին կենաց խմել՝
Մե՛ր կենացը լուռ դատարկեիր։
Նախատեիր քե՛զ, բա՛խտդ դաժան
Ու խենթ օրերի՛դ նախատեիր։
Ճերմակափրփուր թագատիրոջն՝
Իմ թագուհո՛ւն դու նախանձեիր...
...Ինչ լա՜վ կլիներ՝ գայիր մի օր,
Տեսնեիր այսպես ու... գնայի՜ր։
07.05.82, Մարտակերտ
ԵՍ ՔՈ ԱՆՈՒՆԸ...
[խմբագրել]- Անունդ չեմ տալիս ցրտում...
- Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
- Անունդ չեմ տալիս ցրտում...
Ես քո անունը
Ցրտում եմ տալիս,
Որպեսզի մնա...
Սառի շուրթերիս՝
Չպոկվի-գնա...
1977, Դիլիջան
ԴՈՒ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՍ...
[խմբագրել]Դու հարցնում ես,
Թե ինչ է սե՞րը...
...Օրերի փոշին ծանրացել ճամփիս
Ու տեղ չի տալիս։
Անձրևը նորից մաքրության մասին
Հին երգն է լալիս։
Կանգնել եմ ճամփիդ ու գալ չեմ կարող,
Ի՞նչ անեմ, ասա՛։
Քամու հետ շա՛տ եմ խոհերս կիսել՝
Կբերի՞ նա քեզ հույսի մի պատառ
Եվ կսփոփի՞ քեզ։
...Այդ ցավ-տագնապի ցավագարությամբ
Տառապում եմ լուռ
Ողջ գիշերը ես։
12.08.85, Ստեփանակերտ
ԵՍ ՈՒՐԻՇՆԵՐԻ...
[խմբագրել]Ես ուրիշների չեմ փնտրել կյանքում,
Փնտրել եմ լոկ քեզ, իմ երազանո՜ւն։
Կապվել եմ քեզ հետ կարոտով, սիրով,
Եվ օրերիդ հետ քայլել ի՛մ օրով։
Մեզ հանդիպել են հողմեր նենգ ու նեռ,
Կյանքի ճամփեքին՝ անթիվ կեռմաններ։
Չենք թեքվել անթեք մեր ուղիներում,
Բայց... հողմերը միշտ ավեր են բերում։
Խուժդուժ հողմերից մեր ուղին բեկվեց
Ու մեր սրբահույզ երազն ավերվեց։
Բայց մի օր կրկին դու վերադարձար՝
Մոռացած մերժման տառապանք ու ցավ։
...Հիմա ինձ հետ ես իմ ամեն քայլում,
Հիմա ամենուր մեկտեղ ենք քայլում։
15.09.83, Ստեփանակերտ
ԴՈՒ ԽՈՀԵՐԻՍ ՄԵՋ...
[խմբագրել]Դու խոհերիս մեջ կաս ծաղկանց բույրով,
Լեռան զովի պես, դու՝ խոհերիս մեջ,
Ծառերի քնքո՜ւշ, լո՜ւռ սոսափյունով,
Մեղմիկ հովի պես, դու՝ խոհերիս մեջ։
Հավատ ու կարոտ, կորուստ ու կսկիծ,
Ու անմար-անվերջ, անեղծ սիրո հուր՝
Միահյուսել ես, դարձրել մի սիրտ,
Դու խոհերիս մեջ ու իմ աշխարհում։
1977, Կոճողոտ
ԵՍ ԱՅՍՕՐ ԽՈՍԵՄ...
[խմբագրել]Ես այսօր խոսեմ խոհերի լեզվով,
Դու՝ երազների ու կարոտների,
Երազով ապրենք ու ապրենք սիրով,
Ապրենք կարոտով սեր-անուրջների։
Եկ այսօր խոսենք առանց բառերի,
Եկ <<անխոհ-անհույզ>> բառերը թողնենք։
Ի՞նչ է՝ կարոտից, սիրուց խոսելիս,
Սիրտը բացելիս միայն բա՞ռ է պետք։
01.06.82, Մարտակերտ
ԴՈ՛Ւ ԵՍ ՄԻ ԿՅԱՆՔԸ...
[խմբագրել]Դո՛ւ ես իմ կյանքը, իմ հավատամքը,
Անհամբեր սրտիս անհուն տենչանքը,
Աղբյուրը, առուն, հանդը, հուշերս,
Երգս, երազս, ցավս, հույզերս,
Եվ ծաղկանկար հուզագիշերս...
... Սե՛ր իմ, իմ հույսն ես ու իմ արևը,
Իմ տիեզերքն ես ու իմ... բարև՜ը։
1977, Դիլիջան
ԵՍ ԳԻՏԵԻ՞...
[խմբագրել]- (Իբրև վերջաբան...)
Ես գիտեի՞, թե ինչեր են
Ինձ առջևում դեռ սպասվում,
Ով է իր լույս սիրով կանգնած
Իմ երազի ճամփավերջում...
Եվ դու եկար,
Արևի պես մի առավոտ մտար տունս,
Արևային քո ջերմությամբ
Հալվեց ձյունս։
(...Իզուր չէի հույսերս ես ոսկեջրում՝
Վաղուց է հույսն հավատ դարձել,
Ինչո՞ւ այսքան ուշ եմ գրում)։
13.09.83, Ստեփանակերտ
ԴՈՒ՝ ՍԵՐ ԻՄ ՄԱՔՈՒՐ...
[խմբագրել]- (... և՝ հետգրություն)
- Արի սիրե՛նք մենք մեկմեկու,
- Որ մեր մեկը դառնա երկու,
- Հետո՝ երեք, չորս, հինգ, վեց, յոթ...
- Ու... սարսափի մահն ահարկու։
- Արի սիրե՛նք մենք մեկմեկու,
Դու՝ սեր իմ մաքուր, երազ իմ՝ Ռուզան։
Եվ եղավ, որ մենք՝ երկու եզակի,
Միացանք իրար ու դարձանք մի «ես»։
Միացանք իրար ու դարձանք մի... զույգ...
Եվ եղավ՝
Մի օր կրկին... կենտացանք,
Ու լցվեց տունս ճիչով երջանիկ։
Թող որ տառապեմ ես հանուն սիրո,
Իսկ տառապանքից աճի սերը մեր,
Եվ... չորս դառնանք մենք,
Իսկ հետո էլ՝ հինգ,
Հետո՝ շատանա՜նք։
Թող խլվի՛ քունս,
Հո՛գ չէ, անգի՛նս,
Միայն իմանամ արժե՜քս, գի՛նս։
...Դրանից հետո թեկուզ... վե՜րջս լաս,
Բայց՝ մեր շատի հետ ապրես ու մնա՛ս...
10.06.85, Ստեփանակերտ