Ես չգիտեմ՝ քեզ ո՞նց ներել, Ո՞նց չներել - ես չգիտեմ. Մեղքի մեջ էլ՝ ես քեզ հետ եմ, Ես չգիտեմ՝ քեզ ո՞նց ներել։ Ինձ կներես, քեզ կներեմ, Ես՝ ինձ, դու՝ քեզ, չենք ների մենք. Ես չգիտեմ քեզ ո՞նց ներել, Ո՞նց չներել - ես չգիտեմ։