Հոգնած օրվա հոգնած մեջքին Արեւն ասես մանուկ է մի. Եվ ճիպոտն է շարժվում կամին, Հոգնած օրվա հոգնած մեջքին։ Այս ի՞նչ հուշ էր ծեգը-ծեգին Բերեց, մայր իմ, կալի քամին. Հոգնած օրվա հոգնած մեջքին Արեւն ասես մանուկ է մի։