Jump to content

Ես պոկում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես պոկում եմ երկու բողբոջ
Ու աչքերիս վրա դնում,
Որ կրկնակի աչքով նայեմ, -
Գուցե եկել, սպասում ես
Եվ չե՞մ տեսնում։

Ես պոկում եմ կանաչ շիվեր
Ու ձեռքերիս վրա դնում,
Որ կրկնակի ձեռքով փնտրեմ, -
Գուցե ձեռքդ մեկնել ես ու
Ինձ չի՞ հասնում։

Ես պոկում եմ շշուկն առվի
Ու շուրթերիս վրա դնում՝
Կրկնակի պարզ հնչի կանչս, -
Գուցե եկել ու իմ ձայնը
Դու չե՞ս լսում։

Ծառն իջել է հավքի թեւին,
Ծառը շողից կախվել է ցած,
Գլորում է օրը տարին։ -
Եվ ի՞նչ։ Արդեն... Եվս՝ մի դար
Եվ... դու կգաս...