Հրաժեշտ տվիր մի օր իմ սրտին,
Որպես տանը այն,
Ուր խենթ օրերի հուշեր են թողնում։
Օրը անձրեւեց,
Չկարողացավ նա մաքրել, սակայն,
Ոտնահետքերդ։
Շուրջս պաղել էր:
Ու մեծ էր հոգսը ճանապարհների՝
Քեզ ո՞ւր տանեին,
Ո՞ւր թողնեին ինձ։
Հանկարծ ինքն իր մեջ՝ զղջումի ցավից
Հանգավ մի փոքրիկ ու լավ արահետ
(Լույս արահե՜տը քեզ ինձ մոտ բերող),
ԹԵպետեւ մեղքը
Քեզ ինձնից տանող ճանապարհի՜նն էր։