Լուսաբաց է։ Կամաց-կամաց դուռը բացում Եվ արեւի շողերն առած հայացքի մեջ, Գալիս մայրս հեզաշրշյուն, Օրհնում է իմ արթնացումը։ Լուսաբաց է։ Ու ելնում է արեգակը` Ոչ թե միայն Կապտակոհակ մեր լեռներից, Այլեւ բարի՜, բարի՜ իմ մոր Երկնքի պես պարզ աչքերից։ Լուսաբաց է։