Շուրջս — անծանոթ է.
Ինչ որ մի բան դեմից մոտենում է փութով. . ․ 20
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Դեմս— աշխարհն է,
Երկրագունդը —
X տարի հետո․․․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 25․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ներքևը —
Ցանցեր, ցանցեր, ցանցեր։
Ներքևում հևում են։
Հևում է հովը։ 30
Հովը ոնց որ թև է։
Սահում եմ։
Ոնց որ ինձ պահում են։
Իջնում եմ։
Թռչում եմ։ 35
Ես թեթև եմ։
Բայց չէ։
Ես անշարժ եմ։
Հևում է սիրտս։
Թևում է դեպի ինձ— 40
Այն ի՞նչ է—
Վարը—
Բարձրանում է․․․
Արև է.
Աշխարհ է. 45
Ելնում է ներքևից։
Ոնց որ լիֆտ—
Ելնում է արևը։
Գալիս է դեպի ինձ։
Բարձրանում է։ 50
Ճառագայթը— թև է ետևից նետած
Ետևից— երկրագունդը.
Մոտ է.
Մոտենում է.
Սահում է դեպի ինձ․ 55
Սգվում է դեպի վեր—
էտաժին էտաժ։
Վեր,
Վեր,
Վեր— 60
Ահա ներքևը Կիվը,
Ահա Մոսկվան․․․
Այդ Ի՞նչ է․
Ոնց—որ ճռինչ է․
Դադարում է շունչս․․․ 65
— Շնչում եմ։
Թեթև եմ։
Ես կամ։
Թրա—խկ․
Հասա։ 70
Իջնում եմ։
Կարծես Մոսկվան է։
Է՜յ.
Ո՞վ կա էդտեղ --
Տարե՛ք ինձ P․К․П․
75
Չեն հասկանում։
Զգույշ նայում են ինձ։
Ես վախից դողում եմ։
Թևաթափ եմ։
— Ի՞նչ. 80
Չկա՞.
Ո՞նց թե չկա...
Լավ։
Տարե՛ք ինձ В.Ч․K․
էնտեղ ինձ խինդով կընդունեն։ 85
Կընդունեն, ոնց որ հարկն է։
Տեսնո՞ւմ եք գլխարկս.
Վրան ա՛ստղ է․
Ոչինչ, որ մաշված է կոշիկս.
Չե՞ք հավատում. 90
Ինչո՞ւ։
Ահա տոմսս.
Ես— բալշևիկ եմ.
Չեն լսում։
Ծիծաղում են։ 95
Գնում են։
Չէ՛.
Կանգնած են.
Ընթանում է— գետինը.
Գետինը սողում է.
100
Խփում է ուղեղիս արյունը»
— Ա՜,
Հասկանու՜մ եմ.
էսպես էր գուշակում դեռ Կամիլ
Ֆլամարիոնը..․
Նայում եմ շուրջս— 105
Հիանում եմ։
Ահա—
Երկնքից իջնում է մի քաղաք․
Ահա մարդիկ․
Մարդիկ. 110
— Մա՞րդ է թե սարդ․
Մոտենում է մեկը․
Ոնց որ ծեր է․
(Ես նրան մի գրքում կարդացել եմ)․—
Չէ՛. 115
Փոքր է․
Երեխա է․
Փախավ։
Ահա ուրիշն եկավ։
Նայում է աչքերիս։ 120
Աչքերը սուզվում են մեջս։
Աչքերը ոնց որ ինձ քերում են։
Հորում են ուղեղս։
Ի՞նչ.
Ազգանու՞նս.․․ 125
Ազգանունս— Չարենց է,
Իսկ Չարենցը
Դուք
Հասկանու՞մ եք․․․
Խա—խա—խա—խա—խա․․․— 130
Ծիծաղում է։
Ուրախ է,
Իհա՛րկե նա ինձ հասկանում է։
Մեքենա միտք ունի երևի։
Էն, որ կարդացել եմ։ 135
Ահա—
Սահում է դեպի ինձ․
Բռնում է թևս.
Բարի է.
Երևի— պրոֆեսոր է. 140
Ծեր է։
— Ի՞նչ.
Լուսնի՞ց.
Չէ՛, եu երկրացի՛ եմ,
Ծանո՞թ. 145
— Ո՛չ մի ծանոթ։
Սա ի՞նչ է.
Ախ, հա—
Մեր ժամանակ, գիտե՞ք, սա— գնդացիր էր։
Բայց ներեցեք պարոն. 150
Ձի՞...
էսպես ձի...
Չե՛մ տեսել երբեք ես.
Մեր ձին կենդանի էր։
Մեր ձին խոտ էր ուտում։ 155
Ներեցե՛ք, մեր ձին— գեղեցի՛կ էր.
Ավտո՞.
Հա.
Ավտոն դեռ էլի հասկանում եմ...
Բայց ներեցե՛ք պարոն. 160
Ավտոն չէր թռչում— նա գնում էր.
Ի՞նչ.
Թռչե՞նք.
Ես, գիտե՞ք, մի քիչ վախենում եմ․
Ո՞նց. 165
Սրա՞ն.
Հենց ես փոքրի՞ն.
Հենց ես գնդացրի՞ն...
Որ ցրի՞․․․
Թռցնի՞... 170
Չվախենա՞մ.․․
Լավ։
Ես պատրաստ եմ։
Նստեցինք գնդացրին,
Գնդացիրը— գնաց։
175
Թռավ
Թռավ,
Թռավ,
Մնացին ներքևը— արևը,
Լուսինը, 180
Մարսը,
Սատուրնը—
Մոլորակներ...
Տակից—
Ելնում էր դեպի վեր, 185
Գալիս էր դեպի մեզ,
Բարձրանում էր,
Սահում էր,
Թռչում էր ինչ որ գունդ ահագին․․․
Գնդացիրը թռչում է։ 190
Նա ինձ մոտ է։
Նստել է ետևից։
Խրել է միտքը մեջս.
Երևի քննում է․
Կարդում է միտքս․ 195
Հետևում է...
Ինչքան ուզում է հետևի․․․—
Ահա Ամե՛րիկան։
Ահա Խաղաղականը։ 230
Ահա Իտա՛լիան, ոնց որ կոշիկ․․․
Բայց ի՞նչ է.
Ոնց որ ուրագա՛ն է․
Ոնց որ փոշի...
Մշուշ է։ 235
Չէ.
Ապակի՛․․․
Ու ապակու տակից— երկիրը, երկրագունդը․․․
Ո՞ւր․
Երևա՞ն... 240
Ծիծաղում է։
Մորուքը քսվում է ուսիս։
Մոտեցանք։
Ոնց որ լողանում ենք։
Իջնում ենք հյուսիսից։ 245
Թռանք հարավ էլի։
Ահա իջանք։
Էն ի՞նչ են․
Ինչո՞ւ են թևավոր․
Ասո՞ւմ եք՝ մա՞րդ են․ 250
Խա՜—խա՛—խա՜—
Նման են հավերի․․.
Երևանն է․․․
Ծերո՛ւկ, խաբեցի՛ր ինձ։
Ոնց որ Նյու—Յորք լինի, 255
Ոնց որ Սան—Ֆրանցի՛սկո—
285
է՜յ
Ծերո՛ւկ,—
Երևա՞նն է ասում ես․
— Դէ ցո՛ւյց տուր Մասիսը, թե կարող ես․
Մասի՞սը․ 290
Նա՞,
Աբա ձյո՞ւնը․․․
Լսո՞ւմ ես,
Է՜յ,
— Ձյո՛ւնն եմ ուզում— սպիտա՛կը․․․ 295
Ի՞նչ շենքեր են էնտեղ,
էն ի՞նչ բուրգեր են ապակի․․․
էն ի՞նչ է բարձրանում․․․
Սողում է հողը։
Փախչում է իմ տակից։ 300
Իմ հոգին ոնց որ կաշկանդել են։
Էյ,
Ծերո՜ւկ, ծերո՜ւկ, ծերո՜ւկ—
Չկա։
Չքացել է, 305
Ես— ցնդել եմ.
Վազում եմ քաղաքով։
Մարդիկ,
Մարդիկ,
Մարդիկ... 310
Մարդի՞կ են վերջապես, թե ուրո՞ւ են․․․
Նայում եմ՝
Մոտ են.
Մտնում են մեջս.
Թռչում են իմ միջով— 315
էլ չե՛ս բռնի․
է՜յ—է՜յ—
Էլ հեռու են․․․
է՛յ,
Դուք,— 320
Ո՞րտեղ եմ— ասացե՛ք խնդրեմ․
Ասացե՛ք խնդրեմ— ո՞րտեղ եմ ես։
Նայում են երեսիս—
Ծիծաղում են․
Լուռ են․ 325
Կամ իրենք են խուլ վերջապես,
Կամ ես ինքս— խուլ եմ․․․
Վազում եմ էդտեղից․
Ոնց որ ինձ են վազում․
Ես անշարժ եմ․ 330
Մի բան վազում է մեջս․
Ես ինքս— վազք եմ։
Եվ ո՛չ մի ծանոթ։
Ծերո՛ւկ—ծերո՛ւկ—ծերո՛ւկ..․
Ոնց որ չի է՛լ եղել։ 335
Ոնց որ հրաշք էր։
Փախչում եմ խուճապով։
Ուղեղս սղոցում է դողը։
Աչքերս պայթում են սարսափից։
Փախչում եմ։ 340
է՜յ,
Մարդի՛կ,
Մի խո՜սք լոկ,
Մի շշուկ․
Հասկանո՞ւմ եք՝ ցն—դում եմ․ 345
— Ա՜—ղա—չո՜ւմ եմ․․․
Տեսնո՞ւմ եք՝ հասնում է մահս,
Ահը գրկել է ինձ.
Մարդի՛կ,
Խնդրո՜ւմ եմ ձեզ, 350
Ամեն ինչ ձեզ կանեմ․
Կօգնեմ ամե՜ն բանով․․․
Անցնում են։
Խուլ են։
Ամբողջ տիեզերքում— և ոչ մի ծանոթ։
355
Փախչում եմ քաղաքով։
Մտնում եմ հրապարակը։
Այն ի՞նչ է․
Մոտենում է..․
Ինձ մոտենում է մեկը․ 360
Ես նրան կարծես ճանաչում եմ.
Տեսել եմ․․.
Կարծես դեռ երեկ էր․․․
— Ախ—
Մոտեցավ... 365
Մոտեցավ.․․
Բայց ի՞նչ է․
Աշտարա՞կ է․
Մա՞րդ է...
Վերջապես․․․ 370
— Ռակետ էր ակնթարթը։
Վերջապես գտա։
Սա ծանոթ է։
Ինձ կպատմե ողջը։
Չի պահի ոչ մի բան․ 375
Կնստի մոտս․
Հետս կլինի․․․
Ահա Ժպտում է նա․
Ելնում է դեմս․
Նա ի՛նքն է, 380
Ծանոթը,
Հարազատը․․․
Մոտենում եմ․—
— ԲՅՈԻՍՏՆ է ԼԵՆԻՆԻ․․.
Նա՛ է։ 385
Իլյիչը...
Է՜յ,
Լսեցե՛ք.
Շուրջս եկե՛ք,
Հավաքվեցեք մոտս․— 390
Ես նրան ճանաչում եմ,
Նա ինձ ծանոթ է,
է՜յ.
Դուք,
Եթե կաք, 395
Ես — գիտե՞ք— աշխարհի՛ց եմ.
Իսկ սա աշխա՞րհ է,
Ի՞նչ է.
Գուցե պլանե՞տ է մոտակա.
է— 400
Մե՛կ է,
Մե՛կ է,
Մե՛կ է.
է՜յ
Դո՛ւք, 405
Խուրդա—մուրդա՛․․․
Հասկանում եք՝ նրան ես տեսել եմ։
Ապրել ենք մի դարում․
Երբ էր․
Ոնց որ դեռ երեկ էր․․․ 410
Հասկանո՞ւմ եք՝ նրան ես լսել եմ․․․
Ակնթարթը—
Ի՞նչ էր...
Հասկանո՞ւմ եք՝ էդքա՞ն տարի հետո
Աշխարհում, որ փոխվել է— 415
Հանդիպում ենք— ես և.․․ Իլյիչը..․
Նա ինձ նայում է ժպիտով․
Ինձ ճանաչում է նա տարիների տակից․․․
— Է՞յ, ժամանակ,
Դո՛ւ գեթ, 420
Խինդս դո՛ւ ընդունիր դարերից,
Ճիչս,
Խնդությունս ռակետ...