Օրը գլորվեց որպես մութ կծիկ, -
Եվ խճճված են թելերը բոլոր,
Եվ փախչող տուտը բռնել չի լինում,
Եվ ժամը չունի ետդարձի կամուրջ,
Օգնության կարիք ունեն ամենքը։
Հայացքը հանգչեց դիմախաղերում, -
Եվ ջուրը հազար անուն է փոխել,
Եվ ճամփան քարշ է գալիս ցավի մեջ,
Եվ սաղարթի մեջ ձայն չունի օրը,
Եվ օտարվում է դաշտն իր բույրերում։
Վիշտը արձակվեց արյան վազքի մեջ, -
Եվ սրտի դուռը ծեծում է փուշը,
Եվ ծառը հավքի ներսում երգում է,
Եվ Քիրսը ճամփա ընկել - գալիս է,
Եվ անհնար է դառնում չապրելը։
Մեր բռունցքներին կապտած երկինք կա, -
Եվ ստվերները շրջված դեմքեր են,
Եվ կորած պահը որոնում է մեզ,
Եվ արմատներում աճում է լույսը,
Եվ... սպարապետն եմ ես իմ Աստծու։