Jump to content

Եվ բատրակը թույլ տվավ իրեն ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եվ բատրակը թույլ տվավ իրեն ...

ԵՎ ԲԱՏՐԱԿԸ ԹՈՒՅԼ ՏՎԱՎ ԻՐԵՆ...

Սրապը տավարը տեղավորեց, դավթարը կռնատակն առավ և գնաց կանցելար:

— Սրա՛պ, ճրագը վա՞ռ թողնեմ, — հարցրեց մալրը, ասեղի ծայրով պատրույգը վեր հանելով:

— Կարող ա ետանամ, գործս շատ ա էս գիշեր:

Մի քիչ հետո մայրը ճրագը հանգցրեց, մտավ վերմակի տակ, կամաց կսկծալով, որ Սրապի գործը շատ է, աչքերը գիրը կտանի:

Կանցելարում Սրապը ճրագը վառեց և կռնատակի դավթարը բաց 10 արեց: Անգիր գիտեր Մրոցում ով ինչ ունի, քանի՞ մանեթ հարկ է ընկել, գյուղում ի՞նչ է պատահել հերու, մեկ էլ տարին, հունիսին, հուլիսին:

Սրապը սպիտակ թղթի վրա սկսեց շարել. «գյուղումս գոյություն ունի փօկ և խորհրդի պատուհանները քցված են. կա և սանիտարական սեկցի 6 անդամով, որից մարդ հինգ հատ և մի կին»:

Մի քիչ էլ մտածեց, նայեց կանցելարի սևացած օճորքին, աչք ածեց չորս կողմ, ասես պատերի քարերի վրա փնտրում էր գրելիքը: Ունքերը իրար հավաքեց և շարունակեց.

20 «Գյուղս ունի ելից և մտից մատյաններ և գրությունները մտնում են և դուրս են գալիս՝ ինչպես կարգն է»: Վերջակետից հետո մի երկու անգամ ծոծրակը քորեց, թաթախեց թանաքը, մի սատկած ճանճ ընկավ գրչի ծայրին, մատով ճանճը դեն գցեց և հերսոտած գրեց.

«Նաև գյուղումս հակախորհրդային հեղափոխականներ չկան»:

Էլ ուրիշ շատ բան գրեց Սրապը, գրեց, որ մի կրահոր են շինել, որ անասունների մեջ հիվանդություն չի եղել, քերծից երկու եզ է գլորվել, գողություն չի եղել, գրեց, որ «գյուղս աստիճանաբար լավանում է»:

Կավե ճրագի պատրույգը վառվում էր, լույսը մերթ աղոտանում 10 էր, մերթ զորանում, պատերի վրա ճրագից ստվերներ էին թրթռում:

Սրապը կանցելարի մտից մատյանի մեջ մտցրեց և «շրջաբերական միլպետից ամուսնացողների մասին կյանքի մեջ կիրառելու, նաև աղվեսի մորթին թանկ ծախելու մասին», հետո դուրս եկավ, նստեց կանցելարի դռանը:

Տներում ճրագ չկար, հոգնած մրափով քնել էր գյուղը: Մրոցը՝ հեռու ձորում ընկած, կուչ էր եկել քերծերի տակ, տապ արել: Գյուղի ներքի ծայրում մի շուն կաղկանձում էր:

Նայում էր Սրապը քնած Մրոցին, հովը ծեծում էր բաց կուրծքը, 20 և Սրապը լիաթոք շնչում էր ամռան գիշերվա զովությունը: Դուրս եկավ, որ ամբողջ գյուղում միայն ինքն է արթուն, գրում է գյուղի մասին, և ճրագը կանցելարի պատուհանից անթարթ աչքի պես նայում է գյուղին:

* * *

Սրապը ներս մտավ, գրածը կարդաց, հանգ արեց ճրագը հանգցնի, բայց միտն ընկավ Դավթի բատրակը և օրվա զրույցները նրա մասին:

Գրե՞լ թե ոչ: Կիմանան, Մրոցը մատի փաթաթան կշինեն, իսկ թե չգրի, վայ թե երեսովը տան, որ գյուղում եղածը ծածկել է և 30 չի գրել: Դավթի բատրակը՝ Տիկոն, բոյը կարճ, բրդոտ, ոնց որ սարի արջ: Խոսելիս գլուխը կախում էր, աչքերը գետին գցում, խոսքի կեսը կուլ տալիս: Տիկոն փոքրուց չոբան էր: Գյուղումնրան տեսնելիս տնազ էին անում:

— Տիկոն ուլի հետ ա ծիծ կերել, — ասում Էին, ծիծաղում: Տիկոն էլ էր ծիծաղում: Իբրև թե Տիկոյին մայրը չի ծիծ տվել, այլ մի պառավ այծ:

Գուցե Տիկոյի մասին գյուղում ուրիշ խոսք ու զրույց չլիներ, բացի այդ հանաքից, որ հազար անգամ էին ասել, եթե Տիկոն չաներ այն, ինչի մասին գյուղում խոսում էին:

— Տեսա՜ր ինչ արեց Տիկոն...

10 — Էն բրդոտ քոթոթը...

— Տիկոն էլ գյուղում չի երևա՜, -ասում էին ընկերները:

Երկու օր առաջ Տիկոն թողել էր տիրոջ տունը, ոչխարը՝ փարախում, մահակն առել ու լուսաբացին դուրս էր եկել գյուղից:

Երեկոյան Սրապին իմաց էին տվել, որ Տիկոն չկա, և Դավթի ոչխարըր ուրիշն է տարել: Սրապը մարդ էր ուղարկել Տիկոյին փնտրելու, մարդը վերադարձել էր առանց հետքը գտնելու:

— Տեսնես սարն անցավ ո՜ւր գնաց...

Սրապը մթնով գնացել էր Դավթի տունը, հարցնելու, թե ի՞նչ է եղել:

— Մանո՛ւշ, պետք ա բոլորն ասես, թե չէ վրադ պրատակոլ կկազմեմ, վերջը 20 դու գիտես, — սպառնացել էր Սրապը, բայց սպառնալիքը չէր օգնել:

Մանուշը մի գլուխ լաց էր եղել, երդվել, որ սուտ լուր է, թշնամու սարքած, որ Տիկոն այդ գիշեր գոմումն էլ չի քնել, ոչխարի փարախումն է եղել:

Սրապը տեսել էր, որ հնար չկա, — չի ասում:

— Դու գիտես, Մանուշ, Դավիթի պատասխանը կտաս: Ես իմ քննությունը վերջացրի: Ասել և տնից դուրս էր եկել:

Բայց գյուղում ուրիշ բան էին պատմում: Հարևան կանայք փսփսում էին, պառավները չանչ էին անում դեպի Մանուշը:

— Ցեղդ լիրբ ա, Մանուշ, — ասում էին նրանք չանչ անելիս:

Ո՞վ էր իմացել, ո՞վ էր տեսել այդ բոլորը, — Սրապը այնպես էլ չիմացավ: Երբ նրան հայտնեցին, թե գյուղում այդպիսի բան է պատահել, Սրապը նախ չհավատաց:

— Տիկոն չի անի, նամուսով տղա է, — ասաց: Բայց լուրն ավելի էր տարածվում: Առավոտ կանուխ ջրի գնացած կանայք վկայում էին, որ տեսել 10 են Տիկոյին Մանուշի տնից դուրս գալիս, չոբաններն ուրիշ բան էին ասում, թե Մանուշը Տիկոյի պաշարում միշտ յուղ ու պանիր էր դնում, գուլպա է գործել նրա համար, թե Տիկոն սարում ասել է.

— Այ մի Դավիթը գնար քաղաք, ես էլ փարախում չէի քնի:

Փողոցում մի քանի ալևոր մարդիկ Սրապին հանդիմանել էին, թե Մրոցն իր օրում այդպիսի բան չի տեսել:

— Մեր գյուղի իշխանն էլ դու ես, — ասացին, — կտրի՛: Միանգամից կտրի արմատը, որ էլ չժառանգի, գյուղս չվարակի...

— Կանեմ, ապեր, կանեմ, քանի ես կամ, գյուղումս պետք է լրբությունը ջնջվի, — հայտարարեց Սրապն ալևորներին և մտքում որոշեց անելիքը:

20 Հենց այդ երեկոյան էր, որ նա գնաց Մանուշի մոտ՝ քննության: Երբ սպառնաց և տեսավ, որ սպառնալիքն էլ չի օգնում, դուրս եկավ:

Ճանապարհին Սրապը հիշեց, թե ինչքան գեղեցիկ է Մանուշը և մի պահ զարմացավ, կարծես նրան առաջին անգամն էր տեսնում:

— Անիրավիդ աղջիկը քաշած պատկեր ա, էլի՛, — մտածեց Սրապը և քայլերն ավելի արագացրեց.

— Հապա թե Դավիթն իմանա...
* * *

Սրապը երբ մտավ կանցելար, ուզեց ճրագը հանգցնի, միտն ընկավ Տիկոն, Մանուշը, գյուղի զրույցը: Պե՞տք է հայտնել, թե ոչ:

Մեկ էլ մտածեց Սրապը, մոտեցավ գրածին, գրիչը թաթախեց և սկսեց գրել շրջմիլպետին.

«Սույնը տարվա հունձին գյուղիցս բացակայում է Դավիթ Խաչիեյանցը, որն որ գնում է և գյուղումս մնում է Դավիթի կնիկ Մանուշը, նաև նրանց բատրակը»:

Մինչ այստեղ Սրապը գրեց առանց դադար առնելու: Գրչի ծայրով վեր հանեց 10 ճրագի պատրույգը, քունքը քորեց և շարունակեց գրել.

«Եվ Մանուշն ուրբաթ գիշերը մնում է մենակ, որն որ քնում է իր սենյակում: Եվ Մանուշը գոմից կանչում է բատրակ Տիկոյին և ասում, որ ինքը վախենում է մենակ քնելու, և քնում են միասին»:

Սրապն ուզեց հերիք համարի գրածը, բայց նորից կարդաց և ավելացրեց.

«Եվ բատրակը թույլ տվավ իրեն մինչև այն աստիճան...»:

* * *

Երբ դավթարը կռան տակ Սրապը քնած Մրոցի փողոցներով գնում էր դեպի տուն, ճամփին միտք անելով, — նրան այնպես էր թվում, թե մի ծանր քար գլորվել է իր խղճից: Զեկուցման մեջ ասված է այն ամենը, ինչ որ պատահել 20 է գյուղում:

Սենյակի մթնում տրեխները հանելիս մի անգամ էլ Սրապի միտն ընկավ Մանուշը, և ինքն իրեն ասաց.

— Անիրավիդ աղջիկը քաշած պատկեր ա, էլի՛ ...