Եվ մոլորել է առվակը իրեն, Իրեն մոռացել խոտ ու ծաղկի մեջ. Ինքնաբաշխում է։ Իսկ ամպոտ օրվա մռայլությունը Հիմա այնքան էլ սարսափելի չէ։ Ծարավ ծաղկունքի Հոգսը չլիներ՝ Առվակը տատիս նվեր տանեի - Որպես սարերից գտած մանկություն։