Հասկը լցվել է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պահից լույս վերցրու Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Հասկը լցվել է)

Վարդան Հակոբյան

Եվ մոլորել է առվակը իրեն
***

Հասկը լցվել է: Ծանր է հասկը:
Եվ բարակ-երկար ցողունը մի օր
Թեքվել, ճկվել է:
                 Հասկին ի՜նչ ասեմ:
Նրա մոտ կանգնած խոտերը վայրի
Մի հպարտությամբ
                 Մնում են անթեք:
Նրանց ի՜նչ ասեմ:
Չգիտեմ, թե ինչ, բայց ինչ-որ մի բան
Կարծես ասում եմ
Եվ շարունակում գնալ իմ ճամփան՝
Ճամփով այն հասկի: