Եվ ո՞ւր կհասնեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գալիս են օրերը Վիրավոր ժամանակ (Եվ ո՞ւր կհասնեն)

Վարդան Վարդազարյան

Տեղս կորցրած
***

Տագնապներս զուր,
Հույսերս փշուր,
Դատարկ ու անմիտ
Օրերի միջով
Առաջ եմ թևում:
Եվ ո՞ւր կհասնեմ,
Որտե՞ղ կգտնեմ
Կայանս վերջին,
Ինքս էլ չգիտեմ:
Կյանքն էլ լռում է
Անտուն, անհոգի
Ճամփորդի նման: