Տեղս կորցրած

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եվ ո՞ւր կհասնեն Վիրավոր ժամանակ (Տեղս կորցրած)

Վարդան Վարդազարյան

Թեև վաղուց ես չեմ ուզում
***

Ապրում եմ ես
Երկրիս նման.
Տեղս կորցրած
Ու անկման մեջ:
Թափառում եմ
Եևկևեերկիր,
Անհետ կորչում
Ստվերներում
Օտարների...
Դե ինձ փնտրեք,
Ե՞րբ կգտնեք,
Ո՞ւր կգտնեք,
Մեռած-կորա՞ծ,
Հավատափո՞խ,
Թե՞ զառամյալ...