Jump to content

Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու…

* * *


Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու,
Այնտեղ կա նուրբ երեկո, մեղմախոս առու,

Այնտեղ հանգիստ կըննջեմ մեռած իմ մոր հետ,
Կգըրկեն ինձ երազներ դյութական հավետ։

Բայց և քնում ծանր ու խոր սիրտս կզգա միշտ
Դառն ու տխուր մի օրոր — հայրենի մի վիշտ։

Եվ եթե դուք գաք մի օր այցի իմ շիրմին,
Կժպտա ձեզ իմ սրտից բուսած վարդենին։