Օ, կգան օրեր ավելի տրտում…
Արտաքին տեսք
* * *
Օ՜, կըգան օրեր ավելի տրտում
Ու դժնի, դժնի, առավել դժնի.
Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,
Օ՜, կըգան օրեր ավելի տրտում։
Կըլռե տրտունջն անամոք սրտում,
Եվ փոշու նըման ձանձրույթը կիջնի…
Օ՜, կըգան օրեր ավելի տրտում
Եվ դժնի, դժնի, առավել դժնի…