Jump to content

Երբ ճանապարհը կիսել ենք արդեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Երբ ճանապարհը կիսել ենք արդեն,
Ես կամաց, թեթեւ հպվում եմ թեւիդ.
- Այս ո՞ւր ենք գնում...
Եվ ուշանում է քո պատասխանը,
Եվ դու նայում ես հեռվին ծիրանի,
Ապա ասում ես՝ թեւիս հպվելով.
- Պարզապես քեզ հետ քայլելը լավ է,
Քեզ հավատալով՝ գալիս եմ քեզ հետ...

Գնում ենք այսպես...
Բայց ո՞ւր ենք գնում։
                Հարցնես՝ չգիտեմ...
                Հարցնեմ՝ չգիտես...
Բայց երբ մեկտեղ ենք՝ երկուսով գիտենք,
առանց մեկ-մեկու մենք ի՞նչ իմանանք...