Երգ լվի մասին (Առաջին վարիանտ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մահվան քայլերգ (Կանտոնի կոմունարների հիշատակին) Երգ լվի մասին (Առաջին վարիանտ)

Եղիշե Չարենց

Երգ լվի մասին (Երկրորդ վարիանտ)

[ 493 ]

Վ․ ԳՅՈԹԵ

ԵՐԳ ԼՎԻ ՄԱՍԻՆ
(Առաջին վարիանտ)


Կար-չկար՝ բարի մի արքա՛ կար,
Ապրում էր նրա մոտ մի լու։
Սիրում էր նրան այդ արքան,
Ինչպես իր հարազատ որդուն։
Կանչում է նա մի օր դերձակին,
Տալիս է շտապ հրաման,
Որ լվին զգեստներ կարի
Եվ շքեղ հագցընի նրան։

Եվ ահա — մետաքս ու թավիշ
Զգեստներ ունի նա հագած,
Եվ կրծքին ունի ժապավեն
Եվ արծաթ շքանշան։
Դառնում է ահա նա մինիստր,
Փայլում է իր կրծքի աստղի պե՛ս։
Պալատում ամբո՛ղջ նրա ցեղը
Դառնում է թե՛ հայտնի, թե՛ մեծ։

Կծում են նրանք ու խայթում
Պալատում հիմա ամենքին,
Կծում են անգամ թագուհուն

[ 494 ]

Եվ չեն խնայում ոչ ոքի՛։
Եվ չունի ոչ-ոք իրավունք
Կծած տե՛ղն անգամ քորելու,—
Այնինչ մենք իսկույն սպասում ենք
Թե փորձի մեզ կծել մի լու․․․