Jump to content

Երգ (Նվեր Գ. Տեր-Մարտիասյանցին)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Երգ


(Նվեր Գ. Տեր-Մարտիասյանցին)


Ըստ եղանակին՝

Кубок янтарный

Полон давно
Псною парной
Блещет вино!

         (ПУШКИН)[1]

Խնդրեմ, վեր կացե՛ք,
       Եղբայրը անգին,
Դաս-դաս կանգնեցեք
       Ուրախագին։
5 Ահա՛ բաժակներ
       Ոսկեզօծած,
Առե՛ք, ընկերներ,
       Իմ զվարթացած։
Ահա՛ խնդության
       10 Եվ գինիներ,
Գույն-գույն, զանազան
       Շամպայն, Մադեռ։
Ահա՛ Կախեթին
Կովկասյան մեր,
15 Ահա՛ թանկագին
       Խերես, Սոտերն։
Առե՛ք բաժակներ
       Ուրախալի,
Լցնենք ի նըվեր
       20 Մեր Հայ ազգի։
Կեցցե՜ն, երգեցե՛ք,
       Հայ աղջիկներն,
Կեցցե՜ն, հնչեցե՛ք,
       Հայ զավակներն։
25 Լցրե՛ք, կոնծեցե՛ք
       Դարձյալ, կրկին,
է՛լ մի՛ խնայեք
       Պաշտվող փողին։
Խմեցե՛ք խնդագին
       30 Սիրո համար,
Սե՛րն է ձեր հոգին,
       Տեր բախտն պայծառ։
Երգած է վաղուց,
       Կյանք մեր կարճ է,
35 Այսօր կանք, էգուց
       Կըմեռնենք, գուցե։
Այսօր կենդանի,
       էգուց գետնում,
Անելանելի,
       40 Պինդ դագաղում։
Ուրեմն, գավաթներ
       Շխկացնելութ
Առե՛ք, եղբայրներ,
       Անուշ պաչով։


  1. Սաթե գավաթը
    Լիքն է վաղուց։
    Ոգելից փրփուրով
    Շողում է գինին։
                (Պուշկին)