Գարուն (Սմբատ Շահազիզ)
Արտաքին տեսք
Գարուն
Ահա՛ եկավ կանաչ Գարուն,
Ահա՛ ծառեր ծաղկեցան,
Ահա՛ թռչուններ նախշուն, սիրուն,
Անուշ երգել սկըսան։
5
Բայց ինձ համար գարուն չկա,
Ինձ համար չէ՛ այս գարուն,
Ա՛խ, ե՞րբ արդյոք գարունս կըգա,
Ա՛խ, ե՞րբ կլինեմ ես զվարթուն։