Երեկ՝ երեկ էր, Հիմա այսօր է Եվ կարելի է Ասել, թե նույնն է, Նույնն է ամեն ինչ։ Միայն թե ծառն այն, Որ երեկ այնպես Դիմադրում էր, Տերեւ չէր տալիս Խելագար քամուն, Այսօր ողջությամբ Տրվել է նրան Ու չի խնայում Անգամ մի տերեւ...