Jump to content

Ոգի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՈԳԻ


Մայրս երգով չի օրորել,
քուն չի դրել ինձ երգերով։
Թե որ հանկարծ պատահել է՝
չափից շատ եմ քնով անցել,
մայրս եկել,
վախվորանքով անմեկնելի
երգել է ու... արթնացրել։
Արթնացումի
Այդ երգից է երգս սերվել։