Երկիր Նաիրի, երազ հեռավոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Չեմ դավաճանի իմ Նվարդին Երկիր Նաիրի, երազ հեռավոր

Վահան Տերյան

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին


Երկիր Նաիրի, երազ հեռավոր


Երկիր Նաիրի, երազ հեռավոր,
Քնած ես քնքուշ թագուհու նըման.
Մի՞թե ես պիտի երգեմ քեզ օրոր
Եվ արքայական դնեմ գերեզման.
Եվ մի՞թե, մի՞թե սիրտըս ավերված
Ավերակներիդ լոկ պիտի պարզեմ,
Քո տեղ փայփայեմ ստվերըդ մեռած,
Քո սուրբ խոսքի տեղ իմ լացը լսեմ…