Երկնքում մեկ-մեկ աստղեր են ծագում, Երբ երազում է երկինքը կապույտ... Իսկ առավոտյան աստղերն այդ բոլոր Ի մի են գալիս երազներիս պես, Ընդունում տեսքը քո հրակարմիր, եւ... կոչվում Արեւ։