Մինչեւ հիմա
Ճամփաները քայլել են միշտ
Ձյուն շալակած։
Ո՛ւ հոգնած են,
Ո՛ւ քրտնած են ճամփաները։
Ձյունը հոսում,
Հեռանում է
Գիժ առվակի անհաշտությամբ...
Ազատ շունչ են քաշում փորձված
Ճամփաները.
Նայում դեպի կողմն արեւի
Ու սրբում են քրտինքն իրենց։
Եվ ժպտում են,
Ժպտում բարի։
Նրանց շոյող ժպիտներում,-
Այրվո՜ղ-այրող
Կրակի պես,-
Թրթռանքը կա աշխարհի...